.
2024թ., Հունիսի 18

Սաղմոս 68․ 3-6, 19                   Երեքշաբթի   |   Հունիսի 18

Աստված միայնակներին բնակեցնում է տան մեջ․․․։ Սաղմ․ 68․ 6

 

ՄԻԱՅՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲԱՐԵԿԱՄ

 

Երբ Հոլլի Քուքը տեղափոխվեց Լոնդոն, նոր աշխատանքի համար, նա այնտեղ ոչ մի ընկեր չուներ։ Շաբաթ-կիրակիները նա անց էր կացնում լիովին միայնակ։ Համաշխարհային հետազոտության տվյալներով՝ Լոնդոնը գլխավորում է այն քաղաքների ցուցակը, որոնց բնակիչներն իրենց դժբախտ ու միայնակ են զգում։ Լոնդոնցիների հիսունհինգ տոկոսը բողոքում է միայնությունից, մինչդեռ ոչ այնքան հեռու գտնվող Լիսաբոնի բնակիչների միայն տասը տոկոսն է իրեն այդպես զգում։

Այս իրավիճակից ելք փնտրելով՝ Հոլլին մարտահրավեր նետեց իր վախերին և սոցիալական ցանցում ստեղծեց մի խումբ, որը կոչվում էր «Լոնդոնի միայնակ աղջիկների ակումբ», որին ժամանակի ընթացքում միացավ մոտ երեսունհինգ հազար անդամ։ Նրանք սկսեցին հանդիպել, կազմակերպել պիկնիկներ այգում, նկարչության դասեր, համատեղ ընթրիքներ և նույնիսկ մարզումներ շների հետ բացօթյա պայմաններում:

Միայնության խնդիրն աշխարհի չափ հին է։ Բայց կա Մեկը, ով լուծում տվեց այդ խնդրին: Հավիտենական Աստվածը, գրել է Դավիթը, «միայնակներին բնակեցնում է տան մեջ, գերիներին հանում է հաջողության մեջ» (հ․ 6): Մենք արտոնություն ունենք խնդրել Աստծուն, որ մեզ ուղղորդի դեպի հավատացյալ ընկերներ, ինչը նշանակում է, որ մենք կարող ենք ազատորեն գալ Նրա մոտ, երբ մենակ ենք զգում մեզ: «Որբերի հայր և որբևայրիների դատավոր է Աստված իր սուրբ բնակարանում», - ավելացնում է Դավիթը (հ. 5): «Օրհնյալ է Տերը օր օրի» (հ. 19):

Իսկ ինչպիսի՞ ընկեր ունենք մենք Հիսուս Քրիստոսում: Նրա ներկայությունը մեզ հետ անփոփոխ և բժշկող է։ Ինչպես հիշեցնում են Հոլլիի խոսքերը. «Ընկերների հետ անցկացված ժամանակը հոգու դեղամիջոց է»:

Աղոթք – Երբ սիրտս միայնակ է, Տե՛ր, առաջնորդի՛ր ինձ դեպի լավ ընկերներ: Եվ թույլ մի՛ տուր մոռանալ, որ իմ լավագույն ընկերը Դու ես։ Ամեն։

 

Հիսուսի հետ ունեցած մեր ընկերությունը սովորեցնում է մեզ ուրիշների համար հավիտենական ընկեր լինել։




Աստվածաշունչը մեկ տարում      |      Նեեմիա 10-11, Գործք Առաքելոց 4․ 1-22