.
2024թ., Հունիսի 16

Հովհաննես 5․ 1-9                                  Կիրակի   |   Հունիսի 16

Եվ մարդն իսկույն առողջացավ, վերցրեց իր մահիճը ու քայլում էր։ Հովհ․ 5․9

 

ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍ

 

Գերմանացի հետազոտողները հայտնաբերեցին նյարդերի աճը խթանելու ուղեղի և մկանների միջև նյարդային կապերը վերականգնելու միջոցը, ուստի ողնաշարի վնասվածքներից անդամալույծ մարդիկ սկսեցին հույսի նոր առիթ ունենալ: Անդամալույծ մկների վրա փորձարկումներ արեցին, և արդյունքում մկները նորից սկսեցին քայլել։ Այդ փորձարկումներն արեցին, որպեսզի պարզեն, թե որքանով է արդյունավետ և անվտանգ այդպիսի թերապիան մարդկանց համար։ 

Այն, ինչ այօր գիտությունը փորձում է անել կաթվածահարությունից տառապողների համար, Հիսուսը նախկինում դա անում էր հրաշքների միջոցով։ Գալով Բեթհեզդա, որտեղ հավաքվում էին հիվանդները՝ բժշկության հույսով, Հիսուսը մոտեցավ մի մարդու, ով «38 տարի հիվանդ էր» (հ․ 5)։ Տեր Հիսուսը հարցրեց հիվանդին, թե արդյո՞ք նա ուզում է առողջանալ, ապա ասաց նրան վեր կաց ու գնա։ «Եվ մարդն իսկույն առողջացավ, վերցրեց իր մահիճը ու քայլեց» (հ․ 9)։

Աստված չի խոստանում, որ մեր բոլոր ֆիզիկական հիվանդությունները կբուժվեն երկրային կյանքում։ Այդ օրը շատ այլ մարդիկ էլ կարային, ովքեր չստացան բժշկություն։ Սակայն բոլոր նրանք, ովքեր վստահում են Քրիստոսին, ստանում են Նրանից հոգևոր բժշկություն։ Նրանց սրտերում հուսահատությունը փոխարինվում է հույսով, ատելությունը՝ սիրով, իսկ վրդովմունքը՝ ներելու պատրաստակամությամբ: Ոչ մի գիտական ​​հայտնագործություն չի կարող նման բուժում ապահովել։ Դա գալիս է միայն հավատքի միջոցով:

Աղոթք -Շնորհակալ եմ, Տե՛ր, որ Դու բժշկեցիր իմ մեծագույն հիվանդությունը՝ մեղքի պատուհասը, և վերականգնեցիր իմ հոգևոր առողջությունը Հիսուս Քրիստոսի միջոցով: Ամեն։

 

Երբ փորձեք հոգևոր բժշկություն փնտրել Աստծուց հեռու տեղերում, հիշե՛ք, որ միայն Տեր Հիսուս Քրիստոսը կարող է տալ կատարյալ բժշկություն։







Աստվածաշունչը մեկ տարում      |      Նեեմիա 4-6, Գործք Առաքելոց 2․ 22-47