.
2024թ., Հունիսի 15

Գաղատացիներին 5․ 13-18                                 Շաբաթ   |   Հունիսի 15

Միայն թե ձեր ազատությունը մարմինը հաճեցնելու պատճառ չլինի, այլ սիրո՛վ ծառայեք իրար։ Գաղ 5․ 13

 

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԻՐՏ

 

Երբ իմ հորեղբայր Էմորին հեռացավ հավիտենություն, նրա մասին արտահայտությունները շատ բազմազան էին։ Սակայն բոլոր խոսքերում մեկ թեմա էր հնչում. «Հանգուցյալը իր սերը դեպի Աստված արտահայտում էր ուրիշներին ծառայելով»։ Հատկապես վառ արտահայտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ նա ծառայում էր որպես կարգապահ՝ առանց զենքի մարտի գնացող բժիշկ։ Իր քաջության համար նա արժանացավ ռազմական բարձր պարգևների։ Իսկ ընկերների հիշողության մեջ նա մնաց իր կարեկցությամբ, որը դրսևորում էր ինչպես պատերազմում, այնպես էլ դրանից հետո։

Էմորիի ինքնազոհությունը գործնական օրինակն էր Պողոսի՝ Գաղատիայի  եկեղեցու հավատացյալներին ուղղված կոչին։ Առաքյալը գրել է. «Որովհետև դուք ազատության համար եք կանչված, եղբայրնե՛ր։ Միայն թե ձեր ազատությունը մարմինը հաճեցնելու պատճառ չլինի, այլ սիրո՛վ ծառայեք իրար» (հ․ 13): Բայց ինչպե՞ս դա իրականացնել։ Չէ՞ որ մեր բնույթով մենք հակված ենք առաջին տեղում դնել ինքներս մեզ, ոչ թե ուրիշներին։ Որտեղի՞ց գտնել այս անբնական անշահախնդրությունը։

Փիլիպպեցիներին ուղղված նամակում Պողոսն ասում է. «Թող ձեր մեջ լինի այն խոհեմությունը, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր» (Փիլիպեցիներին 2․5)։ Եվ հետո նա ընթերցողներին ներկայացնում է Հիսուսի խոնարհությունը, ով խաչի մահվան գնաց մեր հանդեպ ունեցած սիրո համար։ Նրա Հոգու ազդեցության ներքո, որը մեր մեջ ստեղծում է Քրիստոսի միտքը, մենք ունակ ենք ինքներս մեզ զոհաբերել ուրիշների համար՝ մեր վարքագծում արտացոլելով Քրիստոսի կատարյալ զոհաբերությունը։ Թողնե՛նք, որ Սուրբ Հոգին գործի մեր մեջ և մեր միջոցով։

Աղոթք –Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ Քեզ Հիսուս Քրիստոսի կատարյալ օրինակի և Նրա զոհաբերության համար։ Օգնի՛ր ինձ ունենալ այն նույն խոհեմությունը, ինչ որ Նա ուներ: Ամեն։

 

Եթե մեկն անձնազոհ ծառայում է մեզ, մենք էլ պատրաստ լինենք նույնն անելու ուրիշների հանդեպ՝ սկսելով մեր ընտանիքից։




Աստվածաշունչը մեկ տարում      |      Նեեմիա 1-3, Գործք Առաքելոց 2․ 1-21