.
2024թ., Հունիսի 14

Մարկոս 5․ 21-34                                                         Ուրբաթ   |   Հունիսի 14

Դո՛ւստր, քո հավատը քեզ փրկեց։ Մարկ․ 5․ 34

 

ԵՐԿԸՆՏՐԱՆՔ ԵՎ ԽՈՐԸ ՀԱՎԱՏՔ

 

Շաբաթ օրվա աստվածաշնչյան սերտողության մասնակիցները կիսվեցին իրենց ապրումներով։ Ընտանիքի հայրը պատմեց, որ իր համառ դուստրը վերադարձել է տուն։ Նա շատ էր սիրում նրան, բայց անհանգստ էր նրա վարքագծի պատճառով։ Մյուս մասնակիցը վատ էր զգում իր առողջական խնդիրների պատճառով։ Բազմաթիվ այցերը բժիշկներին այդքան էլ դրական ազդեցություն չէին թողել։ Աստծո նախախնամությամբ այդ օրը նրանք ուսումնասիրում էին Մարկոս Ավետարանի 5-րդ գլուխը։ Եվ երբ սերտողությունը մոտեցավ իր ավարտին, երկուսն էլ զգացին մխիթարություն և հույս։

Այս գլխում Հիսուսի մոտ եկավ Հայրոս անունով մի մարդ, ում աղջիկը հիվանդ էր, և բացականչեց. «Աղջիկս մահամերձ է»: Հիսուս գնաց նրա հետ և ճանապարհին բուժեց մի կնոջ, ով երկար տարիներ տառապում էր ծանր հիվանդությամբ։ «Դո՛ւստր, քո հավատը քեզ փրկեց», - ասաց Նա նրան (հ․ 34): Հայրոսը և անանուն կինը, հավատքով շարժվելով, դիմեցին Հիսուսին՝ օգնելու իրենց, և չհիասթափվեցին։ Երկու դեպքում էլ, Տիրոջ հետ հանդիպումից առաջ, իրավիճակը զարգանում էր «վատից դեպի ավելի վատ», բայց Նրանով ամեն ինչ փոխվեց։

Կյանքի խնդիրները խտրականություն չեն դնում, թե ում մոտ են գալիս։ Անկախ սեռից, տարիքից, ռասսայից և դիրքից, մենք բոլորս բախվում ենք իրավիճակների, որոնք մեզ տանում են փակուղի և ստիպում են փնտրել պատասխաններ։ Եկե՛ք թույլ չտանք, որ դժվարությունները մեզ հեռացնեն Քրիստոսից։ Ընդհակառակը, թող դրանք մեզ մղեն ավելի շատ վստահել Նրան, Ով զգում է, երբ մենք դիպչում ենք Նրան (հ․ 30), և Ով կարող է լուծել բոլոր խնդիրները։

Աղոթք – Տե՛ր Հիսուս, Դու գիտես իմ կյանքի բոլոր իրավիճակները։ Խնդրում եմ՝ զորացրու՛ ինձ հավատքով, որ ես հաստատուն մնամ, նույնիսկ եթե իրավիճակը վատից դեպի ավելի վատը գնա: Ամեն։

 

Կյանքի որոշ իրավիճակներ ստիպում են մեզ դիմել Հիսուսին, ուստի եկե՛ք այսօր սրտանց դիմենք Հիսուսին և հանձնենք Իրեն մեր բոլոր խնդիրները:






Աստվածաշունչը մեկ տարում      |      Եզրաս 9-10, Գործք Առաքելոց 1