.
2024թ., Հունիսի 13

Մատթեոս 24․ 36-44                                     Հինգշաբթի   |   Հունիսի 13

Դրա համար դո՛ւք էլ պատրաստ եղեք, որովհետև Մարդու Որդին կգա այն ժամին, երբ դուք չեք սպասի։ Մատթ․ 24․ 44

 

ՍՊԱՍԵԼՈՎ ՔՐԻՍՏՈՍԻՆ

 

Իմ ընկերը՝ Փոլը, զարմանալի հաղորդագրություն ստացավ, երբ սպասում էր սառնարանների նորոգման մասնագետին, «Հիսուսն արդեն ճանապարհին է։ Սպասե՛ք նրան մոտավորապես 11:30-ի սահմաններում»։ Աշխատողը ժամանեց ժամանակին, և նրան իսկապես Հիսուս էին անվանում, պարզապես իսպաներեն՝ Հեզուս։

 Երկու հազար տարի առաջ Նա եկավ երկրի վրա մարդու կերպարանքով, որպեսզի կրի մեր մեղքերի պատիժը՝ խոստանալով վերադառնալ։ Իսկ ե՞րբ պետք է սպասենք Հիսուսին՝ Աստծո Որդու վերադարձին։ Միայն Հայրը գիտի Նրա վերադարձի ճշգրիտ օրը և ժամը (հ․ 36)։ Ի՞նչ կփոխվեր մեր կյանքում և առաջնահերթություններում, եթե իսկապես իմանանք, թե երբ մեր Փրկիչը կվերադառնա երկիր (Հովհ. 14․1-3)։

Տերը նախազգուշացնում էր, որ Նրա գալուստը կլինի անսպասելի. «Մարդու Որդին կգա այն ժամին, երբ դուք չեք սպասի» (հ․ 44): «Արդ արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք, թե ձեր Տերը ո՛ր ժամին կգա», – համոզում էր Նա իր աշակերտներին (հ․ 42):

Երկրորդ գալստյան օրը մեր սմարթֆոններին ծանուցում չի գա։ Ուստի, Սուրբ Հոգու զորությամբ ամրապնդվելով՝ ամեն օր պատրաստվենք հավիտենությանը։ Ծառայե՛նք Աստծուն և օգտագործե՛նք յուրաքանչյուր հնարավորություն՝ շրջապատող մարդկանց հետ կիսվելու Նրա սիրո և հույսի պատգամով։

Աղոթք – Հա՛յր, մինչ համբերությամբ սպասում եմ Քեզ, օգնի՛ր ինձ հնազանդվել Քեզ, հետամուտ լինել Քո սրբությանը և ապրել Քրիստոսի վերադարձին սպասելով։  Ամեն։

 

Ինչպե՞ս է ձեզ վրա ազդում Հիսուսի մոտալուտ վերադարձի մասին միտքը: Ի՞նչ եք ակնկալում Նրա գալուստից:






Աստվածաշունչը մեկ տարում      |      Եզրաս 6-8, Հովհաննես 21