Եսայի 22․ 15-24 Երեքշաբթի | Հունիսի 11
Երանի այն մեռելներին, որոնք այսուհետև Տիրոջով են ննջում։ Հայտ 14․ 13
ՍԵԲՆԱՅԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ
Իռլանդացի բանաստեղծ Ուիլյամ Յեյթսը ցանկանում էր, որ մահից հետո իրեն թաղեն Բեն-Բալբենի տակ՝ մեծ լեռան հարթ գագաթին, որի անունով նա անվանել է իր վերջին բանաստեղծություններից մեկը: Այդ բանաստեղծության վերջին տողը փորագրված է նրա շիրմաքարին. «Սառնասրտորեն դիմավորի՛ր կյանքն ու մահը: Ձիավո՛ր, առաջ շարժվիր»:
Այս խոսքերի իմաստի վերաբերյալ շատ ենթադրություններ կան: Հավանաբար, այս կերպ բանաստեղծն ընդունում էր կյանքի անցողիկությունն ու մահվան անխուսափելիությունը: Ամեն դեպքում, Յեյթսի ցանկությունը, թե որտեղ նրան թաղեն և ինչ գրեն շիրմաքարին, կատարվել է: Բայց իրականությունն այն է, որ անկախ մեր թաղման ձևից, կյանքն անտարբեր կշարունակի իր ընթացքը, կարծես մենք երբեք չենք եղել:
Հրեաստանի պատմության մեջ դժվար ժամանակաշրջանում արքունական սպասավոր Սեբնան սկսեց քարի մեջ իր համար գերեզման փորել: Աստված, Եսայի մարգարեի միջոցով ասաց նրան. «Ի՞նչ ունես այստեղ և ո՞վ ունես այստեղ, որ քեզ համար այստեղ գերեզման ես փորել» (հ․ 16): Սեբնայի ծրագրերը չպետք է իրականանային: «Տերը... կգցի քեզ, ինչպես գունդ, լայն երկրում: Այնտեղ դու կմեռնես», – կանխատեսեց մարգարեն:
Սեբնան չհասկացավ գլխավոր գաղափարը: Կարևոր չէ, թե որտեղ մեզ կթաղեն, այլ կարևոր է, թե ում ենք ծառայում: Հիսուս Քրիստոսի ծառաներին տրված է հրաշալի մխիթարություն. «Երանի այն մեռելներին, որոնք այսուհետև Տիրոջով են ննջում» (Հայտն. 14․13): Մենք ծառայում ենք Աստծուն, Ով անտարբեր չի մեր մահվան նկատմամբ: Նա մեզ սպասում է երկնքում և կդիմավորի մեզ Իր հավիտենական տանը:
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, օգնի՛ր ինձ ապրել իմ կյանքը՝ սպասելով քո հետ հանդիպմանը հավիտենության մեջ: Ամեն։
Ի՞նչ է ցույց տալիս ձեր կյանքը, ո՞ւմ եք ծառայում: Ի՞նչ կերպ եք ցանկանում մնալ մարդկանց հիշողություններում:
Աստվածաշունչը մեկ տարում | Եզրաս 1-2, Հովհաննես 19․ 23-42