.
2024թ., Հունիսի 10

Բ Տիմոթեոս 4․ 1-8                                           Երկուշաբթի   |   Հունիսի 10

Բայց դու ամեն ինչում արթո՛ւն եղիր, նեղություննե՛ր կրիր, ավետարանչի գո՛րծն արա․․․։ Բ Տիմ․ 4․ 5

 

ԱՄԵՆ ԱԿՆԹԱՐԹ ԿԱՐԵՎՈՐ Է

 

Երբ 1912 թվականի ապրիլին «Տիտանիկը» բախվեց սառցաբեկորի, հովիվ Ջոն  Հարփերը նավակում դժվարությամբ գտավ մի տեղ իր վեցամյա դստեր համար: Դրանից հետո նա իր փրկարարական օղակը տվեց ուղևորներից մեկին և սկսեց խոսել Քրիստոսի մասին բոլոր մնացած ուղևորների հետ: Նավը խորտակվեց, հարյուրավոր մարդիկ հայտնվեցին սառը ջրի մեջ: Հարփերը լողում էր մի մարդուց դեպի մյուսը և ասում. «Հավատա՛ Տեր Հիսուս Քրիստոսին, և կփրկվես» (Գործք 16․31):

Կանադայի Օնտարիո նահանգում «Տիտանիկի» կործանումից փրկվածների հետ հանդիպման ժամանակ մի մարդ իրեն անվանեց «Ջոն Հարփերի վերջին դարձի բերածը»: Երբ քարոզիչն առաջին անգամ դիմեց նրան, նա չլսեց: Որոշ ժամանակ անց Հարփերը կրկին մոտեցավ նրան: Իր կյանքի վերջին րոպեները հովիվը նվիրեց, որպեսզի հնարավորինս շատ մարդկանց պատմի հավերժական փրկության մասին:

Պողոս Առաքյալն իր վերջին նամակում Տիմոթեոսին կոչ է անում նույնպիսի ինքնանվիրմամբ քարոզել Ավետարանը: Հիշեցնելով Աստծո մշտական ներկայության և Քրիստոսի անխուսափելի վերադարձի մասին՝ Պողոսը խրախուսում է Տիմոթեոսին քարոզել խոսքը «ամենայն համբերությամբ և վարդապետությամբ» (հ․ 1-2): Շատերը կմերժեն փրկարար պատգամը, բայց Տիմոթեոսը պետք է հավատարիմ մնա իր կոչմանը (հ․ 3-5):

Մեր ժամանակը երկրում սահմանափակ է, ուստի կարևոր է ամեն մի ակնթարթը: Հիսուսը խոստացավ մեզ համար տեղ պատրաստել: Եկե՛ք վստահորեն հայտարարենք, որ «Հիսուսը փրկում է»:

Աղոթք – Տե՛ր Հիսուս, տո՛ւր ինձ հնարավորություններ պատմելու ուրիշներին Քո սիրո մասին: Ամեն։

 

Գիտենք, որ մեր օրերը սահմանափակ են Երկրի վրա, ուստի եկե՛ք կարևորենք ամեն մի ակնթարթը և մարդկանց պատմենք Քրիստոսի սիրո բարի լուրը։





Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Մնացորդաց 34-36, Հովհաննես 19․ 1-22