Գործք Առաքելոց 20․17-24, 34-35 Ուրբաթ | Հունիսի 7
․․․Ավելի երանելի է տալը, քան առնելը։ Գործք 20։35
ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՏԱԼՈԻ ՄԵՋ Է
Երբ Քերիի փոքր որդուն սպասվում էր հերթական վիրահատությունը՝ կապված մկանային դիստրոֆիայի հետ, նա ցանկացավ շեղվել ընտանեկան խնդիրներից՝ հոգ տանելով մեկ ուրիշի մասին: Դրա համար նա հավաքեց որդու լավ պահպանված, բայց արդեն փոքրացած կոշիկները և հանձնեց բարեգործական հիմնադրամին: Այս քայլը դրդեց նրա հարազատներին, ընկերներին և նույնիսկ հարևաններին հետևել նրա օրինակին: Շուտով բարեգործության համար փոխանցվեց ավելի քան երկու հարյուր զույգ կոշիկ:
Չնայած Քերիի նպատակն էր օգնել ուրիշներին, սակայն նա կարծում էր, որ ինքը ստացել է ավելի մեծ օրհնություն: «Բոլորիս տրամադրությունը բարձրացավ, մենք կարողացանք շեղվել մեր մտահոգություններից», – պատմում է նա.
Պողոս Առաքյալը հասկանում էր, թե որքան կարևոր է քրիստոնյաների համար առատաձեռնորեն նվիրատվություն անելը: Երուսաղեմ գնալու ճանապարհին նա կանգ առավ Եփեսոսի մոտակայքում, որտեղ նրան միացան իր հիմնած եկեղեցու սպասավորները: Պողոսը գիտեր, որ սա նրանց վերջին հանդիպումն էր: Հրաժեշտի խոսքում նա հիշեցրեց նրանց, թե ինչպես էր նա եռանդուն ծառայել Աստծուն (հ․ 17-20), իսկ հետո կոչ արեց նրանց նույն կերպ վարվել: Վերջում նա կրկնեց Տեր Հիսուսի խոսքերը. «Ավելի երանելի է տալը, քան առնելը» (հ․ 35):
Քրիստոսը ուզում է, որ մենք խոնարհությամբ և առատաձեռնությամբ օգնություն ցուցաբերենք մարդկանց (Ղուկ. 6․38): Երբ մենք մեր կյանքը վստահում ենք Նրան, Նա տալիս է մեզ այդ հնարավորությունները: Եվ այդ ժամանակ, Քերիի և նրա հարազատների նման, մենք ավելի շատ կստանանք, քան տվել ենք:
Աղոթք - Երկնային Հա՛յր, օգնի՛ր ինձ ուրախությամբ նվիրել մարդկանց իմ ժամանակը և միջոցները: Ամեն:
Աստված ակնկալում է, որ մենք մեր ունեցածն ուրիշներին տանք։ Ուստի լինենք առատաձեռն՝ տալու մեջ։
Աստվածաշունչը մեկ տարում | Բ Մնացորդաց 28-29, Հովհաննես 17