.
2024թ., Հունիսի 6

Ղուկաս 24.28-35                                                                    Հինգշաբթի   |   Հունիսի 6

Եվ երբ նրանց հետ սեղան նստեց, հաց վերցնելով՝ օրհնեց, կտրեց ու նրանց տվեց։ Ղուկաս 24.30

 

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԻ՛Ր ԱՍՏԾՈՒՆ

 

Ընկերուհիս հիվանդանոցում լարված հերթափոխից հետո շտապում էր տուն՝ մտածելով, թե ինչ պատրաստի իր ամուսնու համար, ում գործն էլ ավելի դժվար էր: Կիրակի օրը նա հավով ճաշ էր պատրաստել։ Երկուշաբթի նրանք այն կերան ավարտեցին։ Երեքշաբթի օրը կրկին հավ կար, այս անգամ՝ խորովոծ։ Այսօր չորեքշաբթի է, իսկ աառնարանում երկու կտոր ձուկ կար, սակայն ամուսնուն առանձնապես դուր չէր գալիս ձուկը։ Այնուամենայնիվ, ուրիշ այլ տարբերակ չկար, ուստի նա պատրաստեց ձուկը։

Երբ ամուսինն աշխատանքից վերադարձավ, նստեց սեղանի շուրջ հաց ուտելու, կինը բերեց ուտեստը և ներողամիտ տոնով ասաց. «Ես գիտեմ, որ դու ձուկ չես սիրում, բայց այս պահին միայն դա ունենք»: Ամուսինը նայեց նրան և ասաց. «Սիրելի՛ս, ես ուրախ եմ, որ մեր սեղանին ուտելիք ունենք»։

Ամուսնու այդ խոսքերն ինձ հիշեցրին Աստծուց մեզ տված հանպազօրյա հացի համար շնորհակալ և երախտապարտ լինելու կարևորության մասին։ Շնորհակալության հիանալի օրինակ ցույց տվեց հենց Տեր Հիսուս Քրիստոսը: Երբ Նա հարությունից հետո ընթրեց երկու աշակերտների հետ, «հացը վերցնելով՝ օրհնեց, կտրեց և տվեց նրանց» (հ․ 30)։ Քրիստոսը շնորհակալություն հայտնեց Հայր Աստծուն այնպես, ինչպես դա արեց ավելի վաղ, երբ հինգ հացով և երկու ձկով կերակրեց հինգ հազար մարդու (Հովհ. 6․9): Եթե ​​մենք շնորհակալություն ենք հայտնում Աստծուն սննդի համար, ապա հետևում ենք Փրկչի օրինակին և փառք ենք տալիս Երկնային Հորը: Եկե՛ք շնորհակալություն հայտնենք Նրան նաև այսօր»:

Աղոթք – Արարի՛չ Տեր, շնորհակալ եմ, որ հոգում ես իմ բոլոր կարիքներն ու տալիս ես հանապազօրյա հաց: Ամեն։

 

Որքա՞ն հաճախ եք Աստծուն շնորհակալություն հայտնում, և ինչպե՞ս է դա փառք բերում Իրեն։




Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Մնացորդաց 25-27, Հովհաննես 16