Երեմիա 1.1-10 Չորեքշաբթի | Հունիսի 5
Քեզ որովայնում չկազմած՝ ես ընտրեցի քեզ, և քեզ, արգանդից դեռ դուրս չեկած, ես սրբեցի. ես քեզ ազգերին մարգարե եմ դրել։ Երեմիա 1․5
ՍԻՐՎԱԾ ԱՍՏԾՈՒՑ
Այսօր, թվում է, թե սոցցանցերի «հավանումները»՝ սրտերն ու բթամատները, միշտ եղել են մեր կյանքի մի մասը: Այնուամենայնիվ, վիրտուալ այս խորհրդանիշները լայն տարածում գտան միայն 2009 թվականին:
Սոցցանցերում այդ ֆունկցիաների հեղինակը Ջասթին Ռոզենշտեյնն է, ով ցանկանում էր ստեղծել «աշխարհ, որտեղ մարդիկ բարձրացնում և մոտիվացնում են միմյանց»: Ճիշտ է, ավելի ուշ Ռոզենշտեյնը զղջաց, որ իր գյուտը նպաստել է օգտատերերի անառողջ կախվածությանը սոցիալական ցանցերից:
Կարծում եմ՝ «լայքերի» ֆենոմենը ցույց է տալիս ճանաչման մեր բնական կարիքը։ Մենք ուզում ենք իմանալ, որ մեզ նկատում և հավանություն են տալիս։ «Լայք» բառը նշանակում է «հավանել»: Եվ չնայած դա համեմատաբար նոր լրացում է մեր բառապաշարին, գովասանքի մեր ցանկությունը նույնքան հին է, որքան աշխարհը:
Եվ այնուամենայնիվ «հավանել» կոճակը միայն փոքր չափով է բավարարում այս ցանկությունը։ Բարեբախտաբար, մենք ծառայում ենք Աստծուն, Ում սերը շատ ավելի խորն է, քան ինտերնետում «լայքը»-ը: Դիմելով Երեմիա մարգարեին՝ Տերն ասաց. «Քեզ որովայնում չկազմած՝ ես ընտրեցի քեզ, և քեզ, արգանդից դեռ դուրս չեկած, ես սրբեցի. ես քեզ ազգերին մարգարե եմ դրել» (հ. 5):
Աստված ճանաչեց մարգարեին նախքան նրա ծնվելը և կանչեց նրան կյանքի համար՝ իմաստով և ծառայությամբ լցված (հ. 8-10): Այսօր Նա կանչում է մեզ դեպի նպատակադրված կյանք, որը հնարավոր է միայն Երկնային Հոր հետ, Ով գիտի և սիրում է մեզ:
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, օգնի՛ր ինձ հանգստանալ Քո սիրո և կյանքի կոչումիդ մեջ և հիշել, որ Դու հոգ ես տանում իմ մասին, և ձևավորել ես ինձ այն նպատակի համար, որոնք ծրագրեցիր ու սահմանեցիր կյանքիս մեջ: Ամեն։
Աստծուն ավելի մոտ ճանաչելն ազդեցություն է թողում մարդկանց հետ մեր հարաբերությունների վրա, ուստի արժե նպատակադրված կյանք ապրելով՝ խաղաղություն բերել այդ հարաբերությունների մեջ։
Աստվածաշունչը մեկ տարում | Բ Մնացորդաց 23-24, Հովհաննես 15