Սաղմոս 42.1-5 Երեքշաբթի | Հունիսի 4
Ինչպես եղջերուն է փափագում ջրի առուներին, այնպես էլ իմ անձը փափագում է քեզ, ո՜վ Աստված։ Սաղմ 42․1
ՍԱՍՏԻԿ ԾԱՐԱՎ ԵՎ ԵՐԱԽՏԱՊԱՐՏ ՍԻՐՏ
Ես և երկու ընկերս որոշեցինք արշավի գնալ Գրանդ Կանյոնում։ Չունենալով բավականաչափ փորձ՝ շատ քիչ ջուր վերցրինք մեզ հետ, և այն արագ վերջացավ։ Եղանակը շոգ էր, ճանապարհն էլ՝ երկար։ Երբ սկսեցինք անտանելի ծարավ զգալ, աղոթեցինք և Աստծուց օգնություն խնդրեցինք։ Ճանապարհը շարունակեցինք ու ականատես եղանք հրաշքի, որին իրապես չէինք սպասում. ժայռի մի ճեղքում դրված էր երեք շիշ ջուր՝ հետևյալ գրությամբ. «Ես գիտեի, որ սա քեզ պետք կգա: Բարի ճանապարհ»։ Մենք տարակուսանքով նայեցինք միմյանց, ապա շշնջացինք Աստծուն երախտագիտության խոսքեր ու սկսեցինք հաճույքով խմել ջուրը և շարունակել ճանապարհի մնացած հատվածը։ Կյանքումս նման ծարավ չէի զգացել և այդպիսի երախտագիտության զգացում չէի ունեցել։
Սաղմոս 42-ի հեղինակը չուներ Գրանդ կիրճ բարձրանալու փորձառությունը, բայց, ըստ երևույթին, գիտեր, թե որքան ծարավ են եղնիկները, երբ փափագում են ջրի առուներին (հ․ 2): Բնօրինակ տեքստում օգտագործվում է «տենչալ», որը ենթադրում է ուժեղ, սաստիկ ծարավ կամ սով զգալ, նույնիսկ մինչև մահվան սպառնալիք։ Հեղինակը եղնիկի ծարավը համեմատում է Արարչի հանդեպ իր ցանկության հետ. «այնպես էլ իմ անձը փափագում է քեզ, ո՜վ Աստված»:
Մենք Աստծո կարիքն ունենք ճիշտ այնպես, ինչպես ջրի կարիքն ենք ունենում: Քրիստոնյաների սրտերը ձգտում են Նրան, որովհետև Նա մեզ նոր ուժ է տալիս և թարմացնում մեր հոգիները՝ զինելով մեզ օրվա ճամփորդության համար:
Աղոթք – Սիրելի՛ Տեր, շնորհակալ եմ Քեզ իմ ուժը թարմացնելու և կյանքս լցնելու համար: Ների՛ր ինձ, որ երբեմն այլ աղբյուրներում եմ ծարավս հագեցնելու միջոց փնտրում: Ամեն։
Երբ սաստիկ ծարավ ու քաղց զգաք, փափագե՛ք Աստժո ներկայությանը։
Աստվածաշունչը մեկ տարում | Բ Մնացորդաց 21-22, Հովհաննես 14