Ա Հովհաննես 1․ 5-10 Երկուշաբթի | Հունիսի 3
․․․Նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից։ Ա Հովհ 1․9
ՄԱՔՐՎԱԾ ՔՐԻՍՏՈՍՈՎ
Իմ առաջին միսիոներական ճամբորդությունը եղել է Բրազիլիայում գտնվող Ամազոնի ջունգլիներում, որտեղ մենք պետք է գետի ափին կառուցեինք եկեղեցի: Մի օր այցելեցինք տարածքում գտնվող այն քիչ տներից մեկը, որտեղ տեղադրված էր ջրի զտիչը: Սեփականատերը սարքի վերին մասի մեջ լցնում էր ջրհորի պղտոր ջուրը, իսկ մի քանի րոպե անց ներքևի մասում հայտնվում էր մաքուր և զուլալ խմելու ջուր։ Ինձ համար սա դարձավ վառ օրինակ, թե ինչպես է Քրիստոսը մաքրում մեզ բոլոր անիրավություններից:
Երբ մենք մեր մեղքերով գալիս ենք Տիրոջ մոտ, ներում խնդրում և ընդունում Նրան որպես մեր Տեր ու Փրկիչ, Նա ներում է մեզ և մաքրում բոլոր մեղքերից՝ դարձնելով նոր մարդ: Մենք մաքուր ենք դառնում, ինչպես պղտոր ջուրն է մաքրվում և վերածվում խմելու ջրի՝ անցնելով ֆիլտրերի միջով։ Որքա՜ն ուրախալի է իմանալ, որ Հիսուս Քրիստոսի զոհաբերության շնորհիվ մենք կարող ենք Աստծո առաջ ճիշտ դիրքով կանգնել։ (Բ Կորնթ. 5.21)։ Նա մեզնից հեռացրեց մեր մեղքերն այնքան, ինչքան արևելքը հեռու է արևմուտքից (Սաղմ. 103․12):
Սակայն, ինչպես մեզ հիշեցնում է Հովհաննես առաքյալը, դա չի նշանակում, որ մենք այլևս մեղք չենք գործի։ Բայց այս դեպքում մեզ հրաշալի խոստում է տրվել. «Եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից» (հ․ 9):
Եկե՛ք ապրենք այն վստահությամբ, որ Քրիստոսը մշտապես մաքրում է մեզ բոլոր մեղքերից:
Աղոթք – Աստվա՛ծ իմ, ես շնորհակալ եմ Քեզ, որ դու, լինելով հավատարիմ և արդար, ներում ես ինձ, երբ ես խոստովանում եմ Քեզ: Ամեն։
Ինչո՞ւ է կարևոր Աստծուն խոստովանել ձեր մեղքերը: Ի՞նչ եք զգում՝ իմանալով, որ այլևս մեղքի գերի չեք:
Աստվածաշունչը մեկ տարում | Բ Մնացորդաց 19-20, Հովհաննես 13։21-38