.
2024թ., Հունիսի 2

Սաղմոս 112                                                                                               Կիրակի   |   Հունիսի 2

Երանի՜ այն մարդուն, որ ողորմած է և փոխ է տալիս․․․։ Սաղմ 112․5

 

ԱՆԿԵՂԾ ՄԵԾԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ՝

ԱՌԱՏԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՏՐՎԱԾ ՈՒ ԲԱԺՆԵԿՑՎԱԾ

 

Երբ ես ու կինս՝ Կարին, ավարտեցինք քոլեջը, արդեն հասցրել էինք մի քանի հազար դոլար պարտք կուտակել։ Տեղական բանկը մեզ վարկ չտրամադրեց, քանի որ բավական երկար ժամանակ չէինք ապրել ու աշխատել այս քաղաքում։ Մի քանի օր անց ես պատմեցի մեր խնդրի մասին իմ ընկեր Մինգին, ով տեղի եկեղեցում էր ծառայում: «Ես կխոսեմ կնոջս հետ այս մասին», - ասաց նա՝ հրաժեշտ տալով ինձ:

Մի քանի ժամ անց հեռախոսս զանգեց։ Մինգն էր։ «Ես և Աննան կցանկանայինք ձեզ պարտքով տալ այն գումարը, որը ձեզ անհրաժեշտ է», - առաջարկեց նա: «Վերադարձրու՛ այն, երբ կարող ես»: Ես շփոթված ասացի. «Մենք չենք կարող ձեզնից խնդրել դա անել»: «Իսկ դուք մի՛ խնդրեք», - պատասխանեց Մինգն ուրախությամբ: Նա տվեց մեզ գումարը, իսկ ես ու Կարին ամեն ինչ արեցինք, որպեսզի այն հնարավորինս արագ վերադարձնենք։

Մինգն ու Աննան շատ էին սիրում Աստծուն, իսկ նրանց բարի և առատաձեռն լինելն Աստծո հանդեպ սիրո արտացոլանքն էր։ Աստվածաշունչն ասում է. «Երանի՜ այն մարդուն, որ ողորմած է և փոխ է տալիս և իր խոսքը կատարում է իրավունքով» (հ․ 5)։ Նրանք, ովքեր մեծարում են Աստծուն, ունեն «սիրտ… որը պատրաստ է իր հույսը Տիրոջ վրա դնել» (հ. 7): Նրանք հասկանում են, որ Աստված է իրենց կյանքում բոլոր լավ բաների աղբյուրը:

Աստված առատաձեռն է եղել մեր հանդեպ՝ մեզ կյանք և ներում շնորհելով: Եկե՛ք մենք էլ առատաձեռն լինենք նրանց հետ, ովքեր կարիքի մեջ են։

Աղոթք - Սիրելի՛ Հայր, շնորհակալ եմ, որ ինձ կյանք ես տվել և ամեն օր հոգում ես իմ մասին: Օգնի՛ր ինձ վստահել Քեզ և լինել առատաձեռն՝ Քո օրինակին հետևելով: Ամեն։

 

Ինչպե՞ս է Աստված ցույց տվել Իր առատաձեռնությունը քո հանդեպ։ Ինչպե՞ս կարող ես դու առատաձեռն լինել ուրիշների հանդեպ այսօր։

Աստված առատաձեռն է մեր հանդեպ, ուստի կարող ենք առատաձեռնությամբ բաժնեկցել Իր տված բարիքները կարիք ունեցողների հետ։






Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Մնացորդաց 17-18, Հովհաննես 13։1-20