.
2024թ., Հունիսի 1

Բ Տիմոթեոս 1. 6-10                                                                                 Շաբաթ   |   Հունիսի 1

․․․որ փրկեց մեզ և սուրբ կոչումով կանչեց՝ ոչ ըստ մեր գործերի, այլ ըստ իր կամքի ու շնորհի։ Բ Տիմ 1․9

 

ԱՆՑՔԵՐ ՄԵՐ ՍՐԲՈՒԹՅԱՆ ՄԵՋ

 

Փոքր ժամանակ աղջիկս սիրում էր ճաշի ընթացքում խաղալ շվեյցարական պանրի հետ: Պանրի վրա մեծ անցքեր կային, որոնք դիմակի տեսք էին հաղորդում պանրի կտորներին։ Աղջիկս վերցնում էր պանրի քառակուսի դեղին կտորը, ինչպես դիմակ  դնում դեմքին և ասում․ «Մայրի՛կ, նայի՛ր»: Նրա կանաչ աչքերը չարաճճիորեն փայլում էին պանրի անցքերից։ Ես երիտասարդ մայր էի, և այդ շվեյցարական պանրի «դիմակներն» արտացոլում էին իմ զգացմունքները՝ թափած ջանքերիս մասին. անկեղծ, սիրով լցված, բայց, միևնույն ժամանակ, այնքան անկատար: Ոչ սուրբ՝ անցքերով լեցուն:

Օ՜, ինչքա՜ն կցանկանայինք ապրել սուրբ կյանք՝ նվիրված Աստծուն և նման այն կյանքին, որով ապրել է Հիսուսը, սակայն օրերն անցնում են, իսկ սրբության կյանք ապրելը մեզ նախկինի պես անհասանելի է թվում։

Բ Տիմոթեոս 1.6-7-ում Պողոս առաքյալը հորդորում է իր երիտասարդ ծառայակից Տիմոթեոսին ապրել իր կոչումի համաձայն։ Առաքյալը մեկնաբանում է, որ Աստված փրկել է մեզ և կանչել է «սուրբ կոչումով՝ ոչ ըստ մեր գործերի, այլ ըստ իր կամքի ու շնորհի» (h. 9): Այսպիսի կյանք հնարավոր է ապրել ոչ թե մեր լավ բնավորության պատճառով, այլ Աստծո շնորհով, որը «Քրիստոս Հիսուսով մեզ տրվեց հավիտենական ժամանակներից առաջ» (հ. 9): Մենք պետք է ընդունենք այս շնորհը և զորանանք այն ուժով, որն այն տալիս է մեզ:

Կյանքի յուրաքանչյուր ոլորտում՝ կլինի դա ամուսնություն, երեխաների դաստիարակություն, աշխատանք կամ պարզապես դրացուն սիրել, Աստված մեզ կանչում է ապրել սուրբ կյանք, որը հնարավոր է դարձել ոչ թե կատարյալ լինելու մեր ջանքերով, այլ Նրա շնորհով։

Աղոթք – Տե՛ր, օգնիր ինձ ապավինել ոչ թե իմ ջանքերին, այլ քո շնորհին՝ սուրբ կյանքով ապրելու համար: Ամեն։

 

Ինչպե՞ս եք արժևորում ձեր սրբությունը: Ինչպե՞ս կարող եք ինքներդ ձեզ հիշեցնել այն շնորհի մասին, որը տանում է ձեզ դեպի սրբության կյանք:

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Մնացորդաց 15-16, Հովհաննես 12.27-50