.
Քարոզաբանության գործնական դաս ՀԱԵ հովիվների ու ծառայողների համար

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հովիվներն ու ծառայության պատրաստվող երիտասարդները, քարոզիչների վերապատրաստման երկամյա ծրագրի շրջանակում, սեպտեմբերի 3-5-ը, 7-րդ անգամ հանդիպեցին, որպեսզի սովորեն բացատրական քարոզի սկզբունքներով Աստծո Խոսքը սերտելու գործիքներն ու կիրառեն դրանք գործնականում:

Այս անգամ դասախոս Վեր. Հովհաննես Բաջանյանը անցած թեմաների համառոտ ամփոփում կատարելուց հետո լսեց դասընթացի մասնակից հովիվների նախապատրաստած քարոզի ուրվագծերի ներկայացումն ու քննարկման միջոցով առավել գործնական դարձրեց ուսուցումը:

Դասընթացի ավարտին մնաց ևս մեկ հանդիպում, որից հետո մասնակիցները վկայականներ կստանան:

Նախորդ
...
X