.
ՀԱԵ ՔԴ ծառայողները սովորում են չափահասների հետ աշխատելու սկզբունքները

«Շարունակական կրթությունն ապահովում է եկեղեցու աճը...». այս մտքի շուրջ են հավաքվում Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու ավելի քան 30 ծառայակից արդեն հինգերորդ անգամ:

Օգոստոսի 28-30-ը Հանքավանի Շողիկ ճամբարում տեղի ունեցած դասընթացը Մերձավոր Արևելքի Աստվածաբանական Դպրոցի և ՀԱԵ համագործակցության շրջանակում ՔԴ ծառայողների վերապատրաստման երկամյա ծրագրի 3-րդ փուլի մեկնարկն էր:  Խոսնակը՝ Մերձավոր Արևելքի Աստվածաբանական դպրոցի (NEST) քրիստոնեական դաստիարակության դասախոս Հալա Բիթար Խուրին, այս անգամ դասընթացի մասնակիցներին սովորեցրեց չափահասներին ուսուցանելու հմտությունները:  Նա անդրադարձավ, թե ովքեր են չափահասները, տարիքային և սեռի առանձնահատկություններից ելնելով՝ սովորելու ինչ յուրահատկություններ ունեն, ինչպես գրել ծրագիր, որը կլինի թիրախային:

Դասընթացի մասնակիցներն ուսումնասիրեցին նաև կոնֆլիկտները կառավարելու հմտությունները, անդրադարձան դրանց դրական ու բացասական կողմերին, հոգևոր աճին նպաստող հնարավորություններին, կոնֆլիկնտների հանդեպ Աստծո կամքին համապատասխան դիրք ունենալուն ու դասեր քաղելուն:

Եռօրյա դաասընթացը բավականին ինտեսիվ էր՝ լեցուն նոր գիտելիքներով, գործնական առաջադրանքներով ու հմտություններով, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն ծառայությունները: Աստծո դաշտում ծառայելը միշտ պարտավորեցնող է՝ լավագույնն անելու և լինելու մեջ:

 

Շուշան Ենգիբարյան

Նախորդ
...
X