.
Հանդիպում-սեմինար՝ ՀԱԵ հովիվների մասնակցությամբ

Հայաստանյանց Ավետարանական Եկեղեցու ռազմավարության շրջանակներում, ավագ հոգևոր հովիվ վեր. Հովհաննես Հովսեփյանի հրավերով, հուլիսի 24-ին Սիրիայի Հայ Ավետարանական համայնքի պետ վեր. դոկ. Հարություն Սելիմյանը սեմինարի ձևաչափով հանդիպում ունեցավ ՀԱԵ հովիվների հետ։

Վեր. դոկ. Սելիմյանը խոսեց երկու կարևոր նյութի շուրջ։ Առաջին նյութն ուներ հոգևոր շեշտադրում և առնչվում էր հոգևոր սնուցմանն ու աստվածաշնչյան արժեքներին, իսկ երկրորդ նյութն առնչվում էր եկեղեցական կառավարմանը, անդրադառնում էր կառավարման ու ինքնակառավարման սկզբունքներին ու մարտահրավերներին։ 

ՀԱԵ հովիվները սեմինարի ավարտին հարց ու պատասխանի հնարավորություն, ինչպես նաև իրենց տեսակետն ու մտահոգությունները հայտնելու առիթ ունեցան։

Նախորդ
...
X