Բ Մնացորդաց 16.1-9 Չորեքշաբթի | Մայիսի 22
…որովհետև Տիրոջ աչքերը դիտում են ամբողջ երկիրը, որպեսզի զորացնի նրանց, որոնք ուղիղ սրտով հարում են իրեն։ Բ Մնաց. 16.9
ՊԱՀՊԱՆԵԼՈՎ ՄԵՐ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Ռոքիի ֆիլմերը պատմում են մի բռնցքամարտիկի մասին, ով օժտված է պողպատե վճռականությամբ, և հաղթահարում է ծանր քաշային կարգում չեմպիոն դառնալու անհնարին շանսերը: Ռոքի III-ում արդեն հաջողակ Ռոքին՝ տպավորված է ձեռքբերումներով, ձախողում է: Հեռուստատեսային անընդմեջ գովազդները խանգարում են մարզասրահում նրա մարզվելու և պատրաստվելու ընթացքին: Նախկին չեմպիոնը դառնում է անմարտունակ և նոկաուտի ենթարկվում հակառակորդի կողմից: Ֆիլմի շարունակության մեջ ներկայացվում են Ռոքիի տանջալից փորձերը՝ վերականգնելու իր մարտունակությունը։
Հոգևոր իմաստով Հուդայի թագավոր Ասան նույնպես կորցրեց իր ռազմական առավելությունը։ Իր թագավորության սկզբում մեծ դժվարությունների ժամանակ նա ապավինում էր Աստծուն։ Երբ հզոր եթովպացիները պատրաստվում էին հարձակվել, Ասան աղոթեց. «Օգնի՛ր մեզ, ո՛վ մեր Տեր Աստված, որովհետև մենք քեզ ենք ապավինել և քո անունով ենք եկել այս բազմության դեմ» (Բ Մնաց. 14.11): Աստված պատասխանեց նրա աղոթքին. «Տերը եթովպացիներին հարվածեց Ասայի և Հուդայի առաջ, ու եթովպացիները փախան» (հ. 12-15):
Տարիներ անց Հուդային կրկին սպառնում էր թշնամին։ Այս անգամ ինքնահավան Ասան անտեսեց Աստծուն և փոխարենն օգնություն խնդրեց ասորիների թագավոր Բենադադ թագավորից (հ․ 2-3): Կարծես հաջողեց: Բայց Աստծո աչքին ընդունելի չէր: Անանի մարգարեն Ասային հիշեցրեց եթովպահեցիների դեմ հաղթանակը, երբ ապավինել էր Աստծուն՝ շեշտելով նրա անմտությունը, որ այժմ անտեսել էր Աստծուն: Հետևանքը և պատիժը շարունակական պատերազմներն էին (հ. 7-9):
Մեր Աստված անկասկած վստահելի է ամեն պարագայում։ «Տիրոջ աչքերը դիտում են ամբողջ երկիրը, որպեսզի զորացնի նրանց, որոնք ուղիղ սրտով հարում են իրեն» (հ. 9): Երբ մենք պահպանենք մեր հոգևոր առավելությունը՝ ամբողջովին ապավինելով Աստծուն, կզգանք Նրա զորությունը։
Աղոթք – Սիրելի Հիսուս, թող որ ես ամեն օր ավելի շատ հանգստանամ Քո մեջ: Ամեն։
Հասակ առնելով՝ ավելի դժվա՞ր, թե՞ ավելի հեշտ է դառնում վստահել Աստծուն: Հիշենք, որ Աստված զորացնում է մեր հավատքը:
Աստվածաշունչը մեկ տարում | Ա Մնացորդաց 16-18, Հովհաննես 7.28-53