Ծնունդ 33.1-11 Երեքշաբթի | Մայիսի 21
Եսավը վազեց նրան ընդառաջ, գրկեց նրան, փաթաթվեց նրա պարանոցին և համբուրեց նրան, և լաց եղան։ Ծննդ. 33.4
ՀԵՏԵՎԵԼ ՔՐԻՍՏՈՍԻ ԲԱՐԻ ՕՐԻՆԱԿԻՆ
Բարություն, թե՞ վրեժ. Եսային փոխանցման ժամանակ գլխին վտանգավոր հարված ստացավ Փոքր լիգայի տարածաշրջանային առաջնության բեյսբոլի խաղի ժամանակ: Նա գլուխը բռնած ընկավ գետնին։ Բարեբախտաբար, սաղավարտը պաշտպանեց նրան լուրջ վնասվածքից։ Երբ խաղը վերսկսվեց, Եսային նկատեց, որ իրեն վնասող մարզիկը տեսանելիորեն ցնցված էր իր ակամա սխալից: Այդ պահին Եսային այնքան անսովոր բան արեց, որ նրա արարքի տեսանյութը արագ տարածվեց համացանցում: Նա մոտեցավ «հակառակորդին», ամուր գրկեց նրան՝ վստահեցնելով, որ ինքն իրեն արդեն լավ է զգում: Մի իրավիճակում, որը կարող էր ավարտվել կռվով, Եսային ընտրեց բարությունը։
Հին Կտակարանում մենք տեսնում ենք, որ Եսավը կատարում է նմանատիպ, թեև շատ ավելի դժվար ընտրություն. հրաժարվել իր խաբեբա երկվորյակ եղբոր՝ Հակոբից վրեժ լուծելու վաղուց մշակված ծրագրերից: Երբ Հակոբը վերադարձավ տուն քսան տարվա աքսորից հետո, Եսավը ընտրեց բարություն և ներողամտություն՝ վրեժ լուծելու փոխարեն, չէ՞ որ Հակոբն անարդարացի էր վարվել իր հանդեպ: Երբ Եսավը տեսավ Հակոբին, «Եսավը վազեց նրան ընդառաջ, գրկեց նրան» (հ․ 4): Եսավն ընդունեց Հակոբի ներողությունը և հրաժարվեց այն ընծաներից, որ նա պատրաստել էր (հ. 9-11):
Երբ ինչ-որ մեկը զղջում է մեր դեմ կատարած սխալների համար, մենք ընտրություն ունենք՝ բարություն, թե՞ վրեժխնդրություն: Նրանց բարությամբ ընդունելու ընտրությունը հետևում է Քրիստոսի օրինակին (Հռոմ. 5.8) և հաշտեցման ուղին է։
Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, խնդրում եմ, օգնի՛ր ինձ հետևել Քո օրինակին և բարություն դրսևորել, երբ իմ հանդեպ անարդարացի են վարվում: Ամեն։
Երբևէ արժանացե՞լ ես բարության՝ սխալդ ընդունելուց հետո: Ինչպե՞ս կարող ես բարություն դրսևորել ուրիշի հանդեպ։
Աստվածաշունչը մեկ տարում | Ա Մնացորդաց 13-15, Հովհաննես 7.1-27