Երեմիա 29.8-14 Երկուշաբթի | Մայիսի 20
Ես կայցելեմ ձեզ և կկատարեմ ձեզ համար իմ բարի խոսքը, որպեսզի ձեզ վերադարձնեմ այստեղ։ Եր. 29.10
ԱՍՏՎԱԾ ԱՆՑՅԱԼՈՒՄ ԵՎ ՆԵՐԿԱՅՈՒՄ
Տարիներ են անցել այն օրից, ինչ մենք լքել ենք Օրեգոն քաղաքի, որտեղ մեծացրել ենք մեր երեխաներին: Մենք հիանալի հիշողություններ ստեղծեցինք այնտեղ, և վերջերս կատարած այցելությունն իմ մեջ մոռացված հուշեր արթնացրեց՝ մեր աղջիկների ֆուտբոլային խաղերը, մեր հին տունը, եկեղեցական հավաքույթները և մեր ընկերների մեքսիկական ռեստորանը: Քաղաքը փոխվել էր, բայց բավականաչափ ծանոթ բան կար շուրջս, որպեսզի բորբոքվեր վերադառնալու ցանկությունս:
Երբ իսրայելացիներն աքսորվեցին Բաբելոն, նրանք կարոտում էին ծանոթ մարդկանց, տեսարժան վայրերն ու մշակույթը։ Նրանք մոռացել էին, որ իրենց աքսորել են Աստծո դեմ ապստամբելու համար: Երբ կեղծ մարգարեներն ասացին աքսորյալներին, որ նրանք տուն կվերադառնան երկու տարի հետո (Երեմ. 28.2–4; 29.8–9), իրենց հավատացողների մեծ լսարան հավաքեցին: Հեշտ էր լսել կեղծ մարգարեների խելացի խոսքերը, որոնք խոստանում էին արագ վերադարձ տուն:
Աստված հավանություն չտվեց անցյալի այս վաճառականներին և նրանց կեղծ խոստումներին: «Թող ձեզ չխաբեն ձեր մարգարեները և ձեր գուշակները,», - ասաց Նա (հ․ 8): Նա այլ ծրագիր ուներ Իր ժողովրդի համար, «որպեսզի ձեզ ապագա և հույս տամ» (հ. 11): Իրավիճակը բարդ էր, դժվար ու նոր, բայց Աստված նրանց հետ էր: «Դուք կփնտրեք ինձ ու կգտնեք, երբ ինձ ձեր ամբողջ սրտով կորոնեք» (հ. 13): Աստված խոստում ուներ, որ նրանց կվերադարձնի այն տեղը, որտեղից աքսորվել էին (հ. 14), բայց Իր ժամանակին:
Կարոտը դաժան հնարք է խաղում մտքի հետ՝ ստիպելով քեզ տենչալ այն, ինչ նախկինում եղել է: Բաց մի՛ թողեք այն, ինչ Աստված անում է հենց հիմա: Նա կպահի Իր խոստումները։
Աղոթք – Հա՛յր, թո՛ղ, որ Քեզ փնտրեմ ներկայում և ոչ թե անցյալում: Ամեն։
Ի՞նչ դժվարությունների մեջ եք այսօր: Ինչպե՞ս է Աստված ցույց տալիս իր հավատարմությունը:
Աստվածաշունչը մեկ տարում | Ա Մնացորդաց 10-12, Հովհաննես 6.45-71