Հայտնություն 7.9-12 Կիրակի | Մայիսի 19
Փրկությունը մեր Աստծունն է, որ նստում է աթոռի վրա, և Գառանը։ Հայտ. 7.10
ԱՍՏԾՈՒՆ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁՆԵԼ
Քեթրինի Աստվածաշնչի թարգմանչական աշխատանքի հիմքում ընկած է Աստծո և մարդկանց հանդեպ նրա մեծ սերը։ Նա ուրախանում է, երբ Հնդկաստանում կանայք ավելի խորն են ընկալում Աստվածաշունչը՝ կարդալով դա իրենց լեզվով: Նրա խոսքով, երբ կանայք կարդում են իրենց հասկանալի լեզվով, հաճախ ծափահարում և մեծ ուրախություն են զգում։ Երբ կարդում են Հիսուս Քրիստոսի մասին, բացականչում են. «Օ՜, հիասքանչ է»։
Քեթրինն իսկապես ցանկանում է, որ ավելի շատ մարդիկ կարդան Սուրբ Գիրքն իրենց լեզվով: Այս ցանկության մեջ նա իր սրտում է պահում Պատմոս կղզու ծերացող աշակերտ Հովհաննեսի տեսիլքը: Հոգու միջոցով Աստված նրան տարավ դեպի երկնքի գահը, որտեղ նա տեսավ «մեծ ամբոխ, որին ոչ ոք չէր կարող հաշվել, կազմված բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից ու լեզուներից, որոնք կանգնած էին աթոռի և Գառան առաջ» (հ․ 9): Նրանք բոլորը միասին երկրպագում էին Աստծուն՝ ասելով. «Փրկությունը մեր Աստծունն է» (հ. 10):
Աստված շարունակում է մեծացնել Իրեն գովաբանողների թիվը: Նա օգտագործում է ոչ միայն Աստվածաշնչի թարգմանիչների և նրանց համար աղոթողների ջանքը, այլև նրանց, ովքեր սիրով հասնում են իրենց մերձավորներին Հիսուսի բարի լուրով։ Մենք կարող ենք ուրախանալ այս ուրախ առաքելությամբ՝ զարմանալով, թե ինչպես են Աստծո շնորհով ավելի շատ մարդիկ միանում հրեշտակներին և ասում. «Ամե՛ն. օրհնությունը, փառքը, իմաստությունը, գոհությունը, պատիվը, ուժը և զորությունը մեր Աստծուն լինեն հավիտյանս հավիտենից։ Ամեն» (հ. 12)։
Աղոթք – Փրկի՛չ Աստված, շնորհակալ ենք Հիսուսին մեզ պարգևելու համար: Խնդրում եմ, օգնի՛ր ինձ բաժնեկցել քո հրաշալի սերն ուրիշների հետ։ Ամեն։
Ինչպե՞ս է Աստված խրախուսում մարդկանց գովաբանել և պատվել Իրեն:
Այսօր Նա հրավիրում է նաև մեզ՝ միանալ Հիսուսի բարի լուրը տարածելու Իր առաքելությանը:
Աստվածաշունչը մեկ տարում | Ա Մնացորդաց 1-3, Հովհաննես 6.22-44