.
Միջոցառում-մրցույթ՝ Շիրակամուտի ՀԱԵ-ում

Շիրակամուտի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին, նոյեմբերի 25-ին միջոցառում-մրցույթ էր կազմակերպել գյուղի աղջիկների համար: Երկու ամիս տեւած նախապատրաստական աշխատանքների արդյունքում աղջիկների երկու խումբ՝ 14 հոգի, որոնց մի մասը ՀԱԵ պատանյաց խմբի աղջիկներն էին, հանդիսատեսին ներկայացան իրենց ողջ տաղանդով: ՀԱԵ Շիրակամուտի հոգեւոր հովիվ՝ Պատ. Վարդան Ափինյանի խոսքով՝ «Ձեզ տեսնենք աղջիկներ» խորագրով մրցութային միջոցառման նպատակն էր՝ բացահայտել աղջիկների ընդունակությունները տարբեր բնագավառներում. «Գյուղում ապրող երեխաները և հատկապես աղջիկները, ունենալով բացառիկ ընդունակություններ և լինելով շատ աշխատասեր, գրեթե միշտ մնում են ստվերում»,- նշեց Պատ. Ափինյանը: ՀԱԵ Շիրակամուտի ծառայող՝  Լիլիթ Ներսիսյանի ջանքերով կազմակերպված եւ մոտ 1.30 ժամ տեւած միջոցառման ընթացքում, 150 հանիդսատես փուլ առ փուլ հետեւեց  աղջիկների պարային ընդունակություններին, երգելու կարողությանը, ասմունքելու հմտություններին ,ձեռային աշխատանքների ցուցադրությանը, թատերական արտիստիզմին և խոհարարական վարպետությանը: Նրանց համարները գնահատվեց ժուրիի կողմից: Շիրակամուտի ՀԱԵ-ն նվերներով խրախուսեց բոլոր մասնակիցներին: Գյուղի հոգսաշատ առօրյային, այս միջոցառումը յուրահատուկ «գույներ» հաղորդեց:

Նախորդ
...
X