Ելք 31.1-11 Շաբաթ | Մայիսի 18
Եվ լցրեցի նրան Աստծու Հոգով՝ իմաստությամբ, հանճարով, գիտությամբ և ամենայն ճարտարությամբ։ Ելք 31.3
ԿԱՆՉՎԱԾ և ԶԻՆՎԱԾ ԱՍՏԾՈ ԿՈՂՄԻՑ
«Ձեր գործը գրքի միջազգային տոնավաճառի ընթացքից ռադիոհաղորդում հեռարձակելն է,-ասաց ղեկավարս»: Ես վախ էի զգում, քանի որ սա նոր ոլորտ էր ինձ համար։ Ես սկսեցի աղոթել . «Տե՛ր, ես երբեք նման բան չեմ արել: Խնդրում եմ, օգնի՛ր ինձ»:
Աստված տրամադրեց ռեսուրսներ և մարդկանց՝ ինձ առաջնորդելու համար. փորձառու տեխնիկական սպասարկողներ և հեռարձակողներ, ինչպես նաև հիշեցումներ շոուի ընթացքում մանրամասների մասին, որոնք ես անտեսել էի: Հեռարձակումը հաջող անցավ, քանի որ Նա գիտեր, թե ինչ է անհրաժեշտ և խրախուսեց ինձ օգտագործել այն հմտությունները, որոնք արդեն տվել էր ինձ:
Երբ Աստված մեզ կանչում է որևէ գործի համար, Նա նաև պատրաստում է մեզ: Երբ Նա Բեսելիելին հանձնարարեց աշխատել խորանի վրա, Բեսելիելն արդեն հմուտ արհեստավոր էր: Աստված հետագայում զինեց նրան Իր Հոգով, իմաստությամբ, հասկացողությամբ, գիտելիքով և բոլոր տեսակի հմտություններով (հ․ 3): Աստված նրան նաև Ողիաբանին տվեց՝ որպես օգնական, ինչպես նաև հմուտ և իմաստուն աշխատուժ (հ. 6): Նրա օգնությամբ թիմը նախագծեց և պատրաստեց վրանը, ամբողջ սպասքը և քահանաների զգեստները: Նրանք կարևոր դեր խաղացին իսրայելացիների կողմից Աստծուն պատշաճ երկրպագության մեջ (հ. 7-11):
Բեսելիել նշանակում է «Աստծո [պաշտպանության] ստվերի տակ»։ Նա աշխատեց իր կյանքի նախագծի վրա՝ Աստծո պաշտպանության, զորության և ապահովության ներքո: Եկեք խիզախորեն հնազանդվենք Նրա հուշումներին՝ հասցնելով առաջադրանքն իր ավարտին: Աստված գիտի, թե մեզ ինչ է պետք, նա գիտի նաև երբ և ինչպես դա տալ:
Աղոթք – Հա՛յր, շնորհակալ եմ, որ ինձ զինում ես այն ամենով, ինչ ինձ անհրաժեշտ է: Ամեն։
Ի՞նչ գործի համար է Աստված կանչում ձեզ: Ո՞ր ոլորտներում կարիք ունեք աղոթել Նրա առաջնորդության համար:
Աստվածաշունչը մեկ տարում | Ա Մնացորդաց 4-6, Հովհաննես 6.1-21