.
2024թ., Մայիսի 17

 

Բ Կորնթացիներին 5.1-10                                                                       Ուրբաթ   |   Մայիսի 17

Բայց վստահ ենք ու նախընտրում ենք այս մարմնից դուրս գալ և Տիրոջ մոտ մտնել։ Բ Կորնթ. 5.8

 

ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

 

Իմ ընկերուհի Ջոանան մահացավ ինսուլտից, երբ կորոնավիրուսը սկսեց տարածվել 2020 թվականին։ Նրա ընտանիքն ի սկզբանե ասաց, որ նրա հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա իր եկեղեցում, բայց հետո որոշվեց, որ լավագույնը կլինի այն անցկացնել սգո սրահում՝ մարդկանց քանակը վերահսկելու համար: Նոր առցանց ծանուցման մեջ գրված էր. «Ջոանա Ուորներս. հրաժեշտի վայրը փոխվել է»:

Այո, վայրը փոխվել էր. Նա երկրային տեղից անցավ երկնային վայր: Աստված փոխեց նրա կյանքը շատ տարիներ առաջ, և նա սիրով ծառայեց Նրան մոտ հիսուն տարի: Նույնիսկ, երբ նա մահամերձ պառկած էր հիվանդանոցում, հարցնում էր իր սիրելիների մասին, ովքեր պայքարում էին: Այժմ նա իր սիրելի Փրկչի հետ էր. հանդիպման վայրը փոխվեց:

Պողոս առաքյալը նախընտրում էիր իր մարմնից դուրս գալ և  Տիրոջ մոտ լինել (հ․ 8), բայց նաև գիտակցում էր, որ դեռևս պետք է մնա երկրի վրա՝ հանուն այն մարդկանց, ում ծառայում էր: Ուստի գրում է փիլիպպեցիներին. «Բայց մարմնի մեջ իմ մնալը ձեզ ավելի է հարկավոր» (Փիլիպ. 1.24):

Ջոանայի օրինակով, երբ մենք սգում ենք մեկի մահը, հաճախ կարող ենք աղաղակել Աստծուն. «Ես նրա կարիքը շատ ունեմ այստեղ՝ երկրի վրա, ինչպես նաև շատերը, ում նա սիրում ու ծառայում էր»: Բայց Աստված գիտի լավագույն ժամանակը վայրը փոխելու:

Հոգու զորությամբ մենք այժմ «ձգտում ենք, որ մնանք, թե դուրս գանք, հաճելի լինենք» մեր Աստծուն (հ․ 9), մինչև որ տեսնենք Նրան դեմ առ դեմ, որն ավելի սպասված է:

Աղոթք – Ես կրկին հանձնվում եմ Քեզ, ո՛վ Աստված: Խնդրում եմ՝ լցրու՛ ինձ Քո Հոգու սիրով և իմաստավորիր իմ կյանքը Քեզ համար: Ամեն։

 

Ինչպե՞ս ենք ցույց տալիս մեր սերն Աստծո և ուրիշների հանդեպ: Ինչպե՞ս կարող ենք ծառայել Նրան այսօր:

 

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Ա Մնացորդաց 1-3, Հովհաննես 5.25-47