.
2024թ., Մայիսի 10

 

Եփեսացիներին 2.1-10                                                                                         Ուրբաթ   |   Մայիսի 10

Շնորհով եք փրկվել հավատի միջոցով, և սա ձեզանից չէ, այլ Աստծու պարգևն է։ Եփ. 2.8

 

ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ՓՐԿԵԼ ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ

 

Տարիներ առաջ Նյու Յորքում մեկնարկեց «Ապահով մնա. Հաստատ մնա» գովազդային արշավը, որը նախատեսված էր մարդկանց սովորեցնել, թե ինչպես պահպանեն հանգստություն և անվտանգություն, երբ արգելափակվում են վերելակում: Փորձագետներն ասում են, որ արգելափակված որոշ ուղևորներ մահացել են, երբ նրանք փորձել են ուժով բացել վերելակի դռները կամ փորձել դուրս գալ այլ կերպ: Գործողության լավագույն միջոցը պարզապես օգտագործել խուճապի կոճակը՝ օգնություն կանչելու համար և սպասել շտապ օգնության ծառայության ժամանմանը:

Պողոս Առաքյալը շարադրեց մեկ այլ տեսակի փրկության ծրագիր, որը նախատեսված էր օգնելու նրանց, ովքեր մեղքի թակարդում էին: Նա հիշեցրեց եփեսացիներին իրենց կատարյալ հոգևոր անօգնականության մասին. «Եվ դուք, որ մեռած էիք հանցանքների ու մեղքերի պատճառով» (հ․ 1): Նրանք հայտնվել էին թկարդում՝ ենթարկվելով սատանային (հ. 2) և հրաժարվելով ենթարկվել Աստծուն: Դա հանգեցրեց նրան, որ նրանք դարձան Աստծո բարկության թիրախը: Բայց Նա չթողեց նրանց հոգևոր խավարի թակարդում: Եվ նրանք, ովքեր հավատում են Հիսուսին, առաքյալը գրում է. «Շնորհով եք փրկված» (հ. 5, 8): Աստծո փրկության նախաձեռնությանը արձագանքելը հանգեցնում է հավատքի: Իսկ հավատքը նշանակում է, որ մենք հրաժարվում ենք ինքներս մեզ փրկելու փորձերից և օգնության կանչում Հիսուսին՝ փրկելու մեզ:

Աստծո շնորհով մեղքի թակարդից փրկությունը մեզնից չի գալիս: Դա «Աստծո պարգևն» է միայն Հիսուսի միջոցով (հ. 8):

Աղոթք – Սիրելի՛ Աստված, ես այնքան երախտապարտ եմ, որ երբ ես մեղքի թակարդում էի և փորձում էի փրկել ինքս ինձ, Դու նախաձեռնեցիր իմ փրկությունը և ուղարկեցիր Փրկիչ՝ ինձ ազատելու համար: Ամեն։

 

Մենք ինքներս անզոր ենք փրկել մեզ մեղքի թակարդից, Աստված գիտի մեզ փրկելու ձևն ու միջոցը: 

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Դ Թագավորների 10-12, Հովհաննես 1.29-51