.
2024թ., Մայիսի 9

 

Եսայի 35.1-7                                                                                         Հինգշաբթի   |   Մայիսի 9

(Անապատը) առատորեն կծաղկի։ Ես. 35.2

 

ԾԱՂԿՈՂ ԱՆԱՊԱՏՆԵՐ

 

Մեկ դար առաջ խիտ անտառները ծածկում էին Եթովպիայի մոտ 40 տոկոսը, իսկ այսօր դրանք զբաղեցնում են մոտ 4 տոկոսը։ Ծառահատումները՝ հողերը մշակելու համար, հանգեցրել է բնապահպանական ճգնաժամի: Մնացած կանաչ փոքր տարածքները պաշտպանվում են եկեղեցիների կողմից և գտնվում են դրանք հոգածության ներքո։ Դարեր շարունակ տեղական Եթովպիայի ուղղափառ եկեղեցիները սնուցում են այս օազիսները ամայի անապատի մեջտեղում: Եթե ​​նայեք վերևից արված լուսանկարներին, ապա կտեսնեք կանաչ կղզիներ՝ շրջապատված շագանակագույն ավազով: Եկեղեցու ղեկավարները պնդում են, որ ծառերի խնամքը Աստծո հանդեպ իրենց հնազանդության մի մասն է՝ որպես Նրա ստեղծագործության տնտեսներ:

Եսայի մարգարեն գրում է Իսրայելին ժողովրդի, որն ապրում էր անջրդի երկրում, որը սաստիկ երաշտների պատճառով վտանգված էր վերածվելու ամայի անապատի։ Եվ Եսային նկարագրում է այն ապագան, որ Աստված նախատեսել էր, որտեղ «Անապատն ու չոր երկիրը կուրախանան, կցնծա անմարդաբնակ երկիրը ու կծաղկի շուշանի պես» (հ․ 1): Աստված մտադիր է բուժել Իր ժողովրդին և Իր երկիրը. «Ահա ես ստեղծում եմ նոր երկինք և նոր երկիր, նախկին բաները չպիտի հիշվեն և մտաբերվեն» (Եսայի 65.17)։ Աստծո նորոգված աշխարհում «(Անապատը) առատորեն կծաղկի» (հ․ 2):

Աստծո հոգատարությունը ստեղծագործության, ներառյալ մարդկանց հանդեպ, մղում է մեզ հոգ տանել դրա մասին՝ լինելով Նրա ստեղծածի տնտեսները: Մենք կարող ենք միանալ Աստծուն, որպեսզի բոլոր տեսակի անապատները ծաղկեն կյանքով և գեղեցկությամբ։

Աղոթք – Արարի՛չ Աստված, խնդրում եմ՝ ցույց տուր ինձ, թե ինչպես օգնեմ՝ բուժելու և վերականգնելու այն ամենը, ինչ կոտրված է աշխարհում: Ամեն։

 

Արարչագործության ո՞ մասը վերականգնման կարիք ունի: Ինչպե՞ս կարող ենք նպաստել, որ անապատները ծաղկեն:

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Դ Թագավորների 7-9, Հովհաննես 1.1-28