Դ Թագավորների 6.15-23 Չորեքշաբթի | Մայիսի 8
Եվ Եղիսեն աղոթք արեց և ասաց. «Ո՜վ Տեր, բացի՛ր սրա աչքերը, որ տեսնի»։ Դ Թագ. 6.17
ԱՉՔԵՐ ՏԵՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ջոյին անհանգստացնում էր իր ազգական Սենդին, ով տարիներ շարունակ պայքարում էր ալկոհոլիզմի և հոգեկան առողջության հետ կապված խնդիրների հետ։ Երբ նա հասավ Սենդիի բնակարան, դռները կողպված էին, և այն դատարկ էր թվում: Սենդիին որոնելիս Ջոյն աղոթում էր. «Աստված, օգնի՛ր ինձ տեսնել այն, ինչ ես չեմ կարող տեսնել»: Երբ արդեն մտածում էր հեռանալ, նայեց Սենդիի բնակարանին և վարագույրի չնչին շարժում նկատեց։ Այդ պահին նա հասկացավ, որ Սենդին ողջ է։ Թեև նա շտապ օգնություն կարիք ուներ, Ջոյն ուրախ էր, որ իր աղոթքը պատասխանվեց։
Եղիսե մարգարեն գիտեր՝ ինչ կարևոր է Աստծուց խնդրել Իրեն իրապես բացահայտել: Երբ սիրիական բանակը շրջապատեց նրանց քաղաքը, Եղիսեի ծառան վախից դողում էր, բայց ո՛չ Աստծո ծառան, քանի որ Եղիսեն Աստծո օգնությամբ տեսավ անտեսանելիին: Եղիսեն աղոթեց, որ ծառան նույնպես տեսնի, և «Եվ Տերը բացեց ծառայի աչքերը, և նա տեսավ, որ Եղիսեի շուրջը սարը լիքն էր հրեղեն ձիերով ու կառքերով» (հ․ 17):
Աստված վերացրեց վարագույրը հոգևոր և ֆիզիկական աշխարհների միջև Եղիսեի և նրա ծառայի համար: Ջոյը հավատում է, որ Աստված օգնեց տեսնել վարագույրի փոքրիկ շողը՝ հույս տալով իրեն: Մենք նույնպես կարող ենք խնդրել Նրան, որ մեզ հոգևոր պատկերացում տա՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում մեր շուրջը: Եվ մենք նույնպես կարող ենք լինել Նրա սիրո, ճշմարտության և կարեկցանքի խողովակները։
Աղոթք – Ողորմա՛ծ Հայր, խնդրում եմ՝ բացի՛ր աչքերս, որպեսզի տեսնեմ Քո սերն ու շնորհը և այն բաժնեկցեմ ուրիշների հետ: Ամեն։
Աստծուն խնդրենք, բացի մեր աչքերը՝ Իր ճշմարտությունը փնտրելու մեզ անհանգստացնող բոլոր իրավիճակների մեջ:
Աստվածաշունչը մեկ տարում | Դ Թագավորների 4-6, Ղուկաս 24.36-53