Հովհաննես 14.15-21 Երկուշաբթի | Մայիսի 6
Ով ունի իմ պատվիրանները և պահում է դրանք, նա՛ է ինձ սիրում։ Հովհ. 14.21
ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՍԻՐՈ ՄԵՋ
Մեր հարսանեկան արարողության ժամանակ պսակադրություն իրակացնող սպասավորը հարցրեց ինձ. «Դու խոստանու՞մ ես սիրել, հարգել և հնազանդվել քո ամուսնուն մինչև մահը չբաժանի ձեզ»: Նայելով փեսացուիս՝ ես շշնջացի. «Հնազանդվե՞լ»։ Մենք մեր հարաբերությունները կառուցել էինք սիրո և հարգանքի, այլ ոչ թե կույր հնազանդության վրա, ինչպես ամուսնական ուխտն էր պահանջում: Ամուսնուս հայրը տեսախցիկով ֆիքսել էր այդ պահը, երբ ես լայն բացած աչքերով արտաբերել էի «հնազանդվել» բառը և վերջում ավելացրել՝ «այո»:
Տարիների ընթացքում Աստված ինձ ցույց տվեց, որ «հնազանդություն» բառի հանդեպ իմ դիմադրությունը ոչ մի կապ չունի ամուսնու և կնոջ միջև անհավանական բարդ հարաբերությունների հետ: Իմ հասկացողությամբ՝ հնազանդություն նշանակում էր «հպատակվել» կամ «հարկադիր ենթարկվել», ինչը Սուրբ Գիրքը չէր հաստատվում: Սակայն, Աստվածաշնչում «հնազանդություն» բառն արտահայտում է Աստծուն սիրելու բազմաթիվ եղանակներ։ Չնայած ես և ամուսինս արդեն 30 տարի է միասին ենք, Սուրբ Հոգու զորությամբ մենք դեռ սովորում ենք սիրել Հիսուսին և միմյանց:
Երբ Հիսուսն ասաց. «Եթե ինձ սիրում եք, պահե՛ք իմ պատվիրանները» (հ․15), Նա մեզ ցույց տվեց, որ Սուրբ Գրքին հնազանդվելը կհանգեցնի Իր հետ շարունակական սիրառատ և մտերիմ հարաբերություններին (հ. 16-21):
Հիսուսի սերն անշահախնդիր է, անվերապահ և երբեք բռնի կամ վիրավորական չէ: Երբ մենք հետևում և պատվում ենք Նրան մեր բոլոր հարաբերություններում, Սուրբ Հոգին օգնում է մեզ Նրան հնազանդվելը դիտարկել որպես վստահության և երկրպագության իմաստուն ու սիրառատ գործողություն:
Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, խնդրում եմ՝ օգնի՛ր ինձ սիրել Քեզ և ուրիշներին՝ հնազանդվելով Սուրբ Գրքին: Ամեն։
Ինչպե՞ս է Աստծուն հնազանդվելը՝ որպես սիրո և վստահության գործողություն դիտարկելը, փոխում Նրան հնազանդվելու ձեր տեսակետը: Ինչպե՞ս եք համոզվել, որ կարող եք վստահել Նրան:
Աստվածաշունչը մեկ տարում | Գ Թագավորների 21-22, Ղուկաս 23.26-56