.
2024թ., Մայիսի 4

 

Սաղմոս 56.1-4                                                                                         Շաբաթ   |   Մայիսի 4

Որ օրը որ վախենամ, հույսս քեզ վրա պիտի դնեմ։ Սաղմ. 56.3

 

ՀԱՎԱՏՔԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ

 

Չորսամյա փոքրիկի՝ Կալվինի առողջության հերթական ստուգումից հետո նրա մարմնի վրա անսպասելի հայտնաբերվեց մի քանի բիծ: Այցի ընթացքում նրան մի քանի ներարկում արեցին՝ ներարկման տեղը ծածկելով վիրակապով։ Տանը, երբ եկավ փոքր կպչուն ծածկը հանելու ժամանակը, Կալվինը սկսեց վախից նվնվալ։ Փորձելով մխիթարել որդուն՝ նրա հայրն ասաց. «Կալվի՛ն, դու գիտես, որ ես երբեք ոչինչ չեմ անի, որ ցավ կպատճառի քեզ»։ Նրա հայրը ցանկանում էր, որ որդին ավելի շատ վստահի իրեն, քան վախենա վիրակապը հեռացնելուց։

Միայն չորս տարեկան երեխաները չեն, որ անհարմարությունից ու ցավից ուշաթափվում են։ Վիրահատությունները, սիրելիներից բաժանվելը, մտավոր կամ հոգեբանական խնդիրները և շատ այլ բաներ մեր մեջ առաջ են բերում վախ, հառաչանք ու ճիչ:

Դավթի կյանքի սարսափելի պահերից մեկն այն ժամանակ էր, երբ նա հայտնվեց փղշտացիների տարածքում՝ Սավուղ թագավորից փրկվելու համար։ Երբ նրան ճանաչեցին, նա անհանգստացավ, թե ինչ կարող էր պատահել իր հետ (Ա Թագ. 21.10-11). «Դավիթը ... շատ վախեցավ Գեթի թագավոր Անքուսից» (հ. 12): Անդրադառնալով այս անհարմար իրավիճակին՝ Դավիթը գրեց. «Որ օրը որ վախենամ, հույսս քեզ վրա պիտի դնեմ . . . Աստծու վրա եմ հույսս դրել, չպիտի վախենամ» (Սաղմ. 57.3-4):

Ի՞նչ անենք, երբ կյանքի անհարմարությունները մեզ վախեցնում են: Մենք կարող ենք վստահել մեր Երկնային Հորը:

Աղոթք – Սիրելի՛ Տեր, իմ մարդասիրության ու թուլության պատճառով վախենում եմ. Օգնի՛ր ինձ տեսնել և զգալ Քո սերն ու հոգատարությունը նույնիսկ իմ փորձությունների և անհարմարությունների մեջ: Ամեն։

 

Ո՞ր իրավիճակն է այժմ ձեզ վախեցնում: Դուք կարող եք հանգստանալ Տիրոջ ապահով խնամքի ներքո, երբ ձեր վախերն աղոթքով բարձրաձայնեք սիրառատ Երկնային Հորը:

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |     Գ Թագավորների 16-18, Ղուկաս 22.47-71