.
2024թ., Մայիսի 3

 

Դ Թագավորների 20.1-6                                                                  Ուրբաթ   |   Մայիսի 3

Լսեցի քո աղոթքը, տեսա քո արտասուքը. ահա ես պիտի քեզ բժշկեմ։ Դ Թագ. 20.5

 

ԱՂՈԹՔԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

 

«Աղոթքներ ուղեղի առաջիկա հետազոտության համար»: «Աղոթեք, որ իմ երեխաները վերադառնան եկեղեցի»: «Մխիթարություն Դեյվին, ով կորցրել է իր կնոջը»: Մեր քարտերի ծառայության թիմը ստանում է նման բազմաթիվ աղոթք-խնդրանքների շաբաթական ցուցակ, որպեսզի աղոթենք և յուրաքանչյուր անձի ձեռագիր գրություն ուղարկենք: Խնդրանքները հսկայական են, և մեր ջանքերը կարող են թվալ փոքր և աննկատ: Բայց այս մտայնությունը փոխվեց, երբ ես Դեյվից, ով վերջերս էր կորցրել կնոջը, անկեղծ շնորհակալական բացիկ ստացա՝ իր սիրելի կնոջ մահախոսականի պատճենով: Ես նորից հասկացա, որ աղոթքը կարևոր է:

Հիսուսը ցույց տվեց, որ մենք պետք է աղոթենք անկեղծորեն, հաճախ նաև հուսադրող հավատքով: Նրա ժամանակը երկրի վրա սահմանափակ էր, բայց Նա առաջնահերթություն էր տալիս միայնությանը և աղոթքին (Մարկոս ​​1.35; 6.46; 14.32):

Հարյուրավոր տարիներ առաջ Իսրայելի Եզեկիա թագավորը նույնպես սովորեց այս դասը։ Նրան ասացին, որ հիվանդությունը շուտով կխլի իր կյանքը (հ․ 1)։ Վշտի մեջ և դառնորեն լաց լինելով՝ Եզեկիան «իր երեսը դարձրեց դեպի պատը և աղոթեց Տիրոջը» (հ. 2): Այս դեպքում Աստծո արձագանքն անմիջապես էր: Նա բժշկեց Եզեկիային, տվեց նրան տասնհինգ տարվա կյանք և խոստացավ փրկել թագավորությունը թշնամուց (հ. 5-6): Աստված պատասխանեց նրա աղոթքին ոչ թե այն պատճառով, որ Եզեկիան լավ կյանքով ապրեց, այլ «հանուն [իր] պատվի և հանուն [իր] ծառա Դավթի» (հ. 6): Մենք միշտ չէ, որ ստանում ենք այն, ինչ խնդրում ենք, բայց կարող ենք վստահ լինել, որ Աստված գործում է յուրաքանչյուր աղոթքի մեջ և դրա միջոցով:

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ, որ լսում ես իմ աղոթքները: Ամեն։

 

Ո՞վ այսօր ձեր աղոթքի կարիքն ունի: Ինչպե՞ս կարող եք հիշեցնել ինքներդ ձեզ ավելի հաճախ դադար տալ և աղոթել:

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում    |   Գ Թագավորների 14-15, Ղուկաս 22.21-46