Հովհաննես 3.10-17 Հինգշաբթի | Մայիսի 2
Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց։ Հովհ. 3.16
ՍՏԵՂԾԻՉ, ՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՎՍՏԱՀԵԼ
Մերի Շելլիի «Ֆրանկենշտեյնի» հրեշը մեր մշակութային երևակայությունը գրավող ամենահայտնի գրական կերպարներից է: Բայց սիրելի վեպի հավատարիմ ընթերցողները գիտեն, որ կարելի է հիմնավոր փաստարկ բերել, որ Շելլին իրականում պատկերում է Վիկտոր Ֆրանկենշտեյնին՝ մոլորված գիտնականին, ով ստեղծել է այս արարածին՝ որպես իսկական հրեշ: Ստեղծելով բանական էակ՝ Վիկտորը նրան զրկում է ցանկացած իշխանությունից, հաղորդակցությունից կամ երջանկության հույսից, ինչը կարծես երաշխավորում է այս արարածի անկումը դեպի հուսահատություն և կատաղություն: Վիկտորին առերեսվելով՝ արարածը ողբում է. «Դու՝ իմ ստեղծիչ, պատառոտի՛ր ինձ և հաղթի՛ր»:
Սուրբ Գիրքը բացահայտում է, թե որքան տարբեր, անփոփոխ ու ճշմարիտ է Արարիչ Աստծո սերն Իր ստեղծագործության հանդեպ: Աստված ոչ թե իր քմահաճույքի համար, այլ սիրուց դրդված՝ ստեղծեց մի գեղեցիկ աշխարհ, որ «շատ բարի էր» (Ծննդ. 1.31): Եվ նույնիսկ այն ժամանակ, երբ մարդկությունը հեռացավ Նրանից և փոխարենն ընտրեց հրեշավոր չարը, Աստծո նվիրվածությունն ու սերը մարդկության հանդեպ չփոխվեց:
Ինչպես Հիսուսը բացատրեց Նիկոդեմոսին, Աստծո սերն իր ստեղծագործության հանդեպ այնքան մեծ էր, որ Նա պատրաստ էր տալ նույնիսկ այն, ինչն ամենաթանկն էր Իր համար՝ «Իր միածին Որդուն» (Հովհ. 3.16), որպեսզի աշխարհը փրկվի: Հիսուսն իրեն որպես զոհ մատուցեց՝ իր վրա վերցնելով մեր մեղքի հետևանքները, «որպեսզի ով նրան հավատում է, հավիտենական կյանք ունենա» (հ. 15):
Մենք ունենք Արարիչ, որին կարող ենք վստահել ամբողջ սրտով և էությամբ:
Աղոթք – Արարի՛չ Աստված, շնորհակալ եմ, որ ամեն բան բարի ստեղծեցիր և հոգ ես տանում Քո ստեղծագործության համար:
Աստծված հավատարիմ է իր ստեղծագործության հանդեպ: Ինչպե՞ս կարող ենք արձագանքել Նրա մեծ սիրուն:
Աստվածաշունչը մեկ տարում | Գ Թագավորների 12-13, Ղուկաս 22.1-20