Մատթեոս 28.16-20 Չորեքշաբթի | Մայիսի 1
Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա։ Մատթ. 28.18
ՀԻՍՈՒՍԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Նույնիսկ այն բանից հետո, երբ Հիսուսը ազատեց իմ որդուն՝ Ջեֆին, տարիներ շարունակ թմրանյութ օգտագործելուց և չարաշահելուց հետո, ես դեռ անհանգստացած էի: Մենք միասին շատ դժվարությունների միջով էինք անցել, և երբեմն ես կենտրոնանում էի նրա դժվար անցյալի վրա, այլ ոչ թե ապագայի, որ Աստված պատրաստել էր նրա համար: Թմրամոլների ծնողները հաճախ անհանգստություն ունեն, չլինի թե բժշկված զավակները նորից տեղի տան անցյալի կախվածությանը, և մի օր ընտանեկան հավաքույթի ժամանակ ես Ջեֆին մի կողմ տարա. «Հիշի՛ր,- ասացի նրան,- մենք ուժեղ հակառակորդ ունենք»: «Գիտեմ, հայրի՛կ, Նա զորություն ունի, բայց իշխանություն չունի».
Այդ պահին ես հիշեցի Հիսուսի անհամեմատելի զորության մասին, որ ունակ է փրկելու մեզ մեղքից և փոխել մեր կյանքը, եթե մենք նայենք Նրան: Ես անմիջապես մտածեցի աշակերտներին ուղղված Նրա խոսքերի մասին, որ ասաց նախքան Իր երկնային Հոր մոտ վերադառնալը. «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա» (հ․ 18):
Խաչված և հարություն առած Հիսուսը մեզ հնարավորություն տվեց գալ Նրա մոտ, անկախ նրանից, թե ինչպիսին է եղել մեր անցյալը: Նա պահպանում է և՛ մեր անցյալը, և՛ ապագան։ Քանի որ Նա խոստացել է մեզ հետ լինել բոլոր օրերին, մինչև աշխարհի վերջը (հ. 20), մենք կարող ենք վստահ լինել, որ մեր կյանքը Նրա ապահով ձեռքերում կլինի ու Նա կիրականացնի Իր խոստումը: Հիսուսը մեզ անզուգական և մնայուն հույս է տալիս, այնպիսի հույս, որ չենք կարող պահել մեր մեջ: Սատանան և աշխարհը կարող են որոշակի զորություն ունենալ որոշ ժամանակով, բայց «ամբողջ զորությունը» հավիտյան պատկանում է Հիսուսին:
Աղոթք – Շնորհակալ եմ, սիրելի՛ Աստված, որ սիրով կանչեցիր ինձ դեպի Քեզ: Խնդրում եմ, առաջնորդիր և ցույց տուր այն մեկին, ում հետ կարող եմ սիրովդ բաժնեկցել այսօր: Ամեն։
Ինչպե՞ս է Հիսուսի զորությունը մեզ հույս տալիս: Այսօր մեր կյանքում եղած ի՞նչ օրհնությամբ կարող ենք բաժնեկցել ուրիշների հետ:
Աստվածաշունչը մեկ տարում | Գ Թագավորների 10-11, Ղուկաս 21.20-38