.
Պատանյաց բակային ճամբար՝ Գորիսում

Օգտվելով դպրոցներում տրված աշնանային արձակուրդի հնարավորությունից, նոյեմբերի 1-ից՝ 4 օր շարունակ, Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցին Գորիսում պատանիների համար բակային ճամբար կազմակերպեց: Ճամբարի խորագիրը Հիսուսի հորդորն էր. «Եկեք ինձ մոտ…»: Ճամբարի նպատակը պատանիներին Հիսուսին մոտեցնելն էր, եւ որի արդյունքում իրար հետ կմտերմանան:

Ճամբարը սկսվում էր ժամը 10:30 և ավարտվում 16:00-ին: Ճամբարի ոչ մի օր նման չէր մյուսին: Ամեն օր պատանիներին սպասում էին անակնկալներ՝ ինտելեկտուալ մրցույթներ,սպորտային և դահլիճային խաղեր,միասնական պաշտամունք Գորիսի ՀԱԵ երիտասարդաց խմբի և հոգաբարձության անդամների հետ, հյուրասիրություն՝ պատրաստված ծառայողական կազմի կողմից, ինչպես նաև Աստծո Խոսքի շուրջ սերտողություններ և պատգամներ, իսկ փառաբանության պահը առաջնորդում էին հենց իրենք՝ շնորհալի պատանիները: Վերջին օրը յուրահատուկ էր: Առավոտյան պատանիները եկեղեցում ունեցան պաշտամունքի պահ, լսեցին Աստծո խոսքի ամփոփիչ պատգամը՝ Վեր.Սարգիս Օչինյանի կողմից, որից հետո նախ մեքենաներով,ապա ոտքով քայլեցին դեպի Քարահունջ գյուղի ֆուտբոլային դաշտը: Այդ վայրը հասնելու համար պետք էր բավականին երկար քայլել:Պատանիները ոչ միայն  չդժգոհեցին այդ հանգամանքից,այլ մեծ ոգևորությամբ, միմյանց քաջալերելով և օգնելով անցան այդ ճանապարհը: Խաղացին,ուրախացան,իսկ վերադարձին մտան Քարահունջի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի՝ իրենց շնորհակալության աղոթքը ուղղելու Աստծուն՝ անցկացրած հիանալի օրերի համար:
Աստված օրհնի բոլոր ծառայողներին,կամավորներին և բարերարներին այս նախաձեռնության և ծրագրի իրականացման համար:


                 
                                                            Գորիսի ՀԱԵ Քրիստոնեական դաստիրակության բաժին

Նախորդ
...
X