.
2024թ., Ապրիլի 30

 

Ա Հովհաննես 4.15-21                                                                        Երեքշաբթի   |   Ապրիլի 30

Մենք սիրում ենք նրան, որովհետև նախ նա սիրեց մեզ: Ա Հովհ. 4.19

 

Անկարելի է չսիրել Աստծուն

 

Երբ այժմ արդեն չափահաս որդիս՝ Խավիերը, հաճախում էր մանկապարտեզ, մի օր լայնորեն տարածեց ձեռքերը՝ ասելով. «Ես քեզ շատ եմ սիրում»։ Ես ի պատասխան՝ պարզած ձեռքերով կրկնեցի. «Ես էլ քեզ եմ շատ սիրում»։ Նա, բռունցքներն ազդրերին դրած, ասաց. «Ոչ, առաջինը ես քեզ սիրեցի»: Ես օրորեցի գլուխս՝ ցույց տալով, որ համաձայն չեմ։ «Ես քեզ սիրեցի, երբ Աստված առաջին անգամ դրեց քեզ իմ արգանդում»: Խավիերի աչքերը լայնորեն բացվեցին. «Դու հաղթեցիր»: «Մենք երկուսս էլ հաղթել ենք,- ասացի ես,- որովհետև նախ Հիսուսը մեզ երկուսիս էլ սիրեց»:

Այժմ, մինչ Խավիերը պատրաստվում է իր առաջնեկի լույս աշխարհ գալուն, ես աղոթում եմ, որ նա հաճույք ստանա իր որդուն ավելի շատ սիրելու փորձառությունից՝ նրա հետ հաճելի հիշողություններ ստեղծելով: Իսկ ես, մինչ պատրաստվում եմ տատիկ դառնալ, զարմանում եմ, թե որքան եմ սիրում թոռնիկիս այն պահից սկսած, երբ Խավիերն ու նրա կինը մեզ հայտնեցին, որ բալիկի են սպասում են:

Հովհաննես առաքյալը պնդում էր, որ Հիսուսի սերը մեր հանդեպ մեզ հնարավորություն է տալիս սիրելու Նրան և ուրիշներին (հ․ 19): Համոզումը, որ Նա սիրում է մեզ, տալիս է ապահովության զգացում, որը խորացնում է մեր անձնական հարաբերությունները Նրա հետ (հ. 15-17): Գիտակցելով մեր հանդեպ Նրա սիրո խորությունը (հ. 19)՝ մենք կարող ենք աճել Նրա հանդեպ մեր սիրո մեջ և սեր արտահայտել այլ հարաբերություններում (հ. 20): Հիսուսը մեզ ոչ միայն սիրելու զորություն է տալիս, այլ նաև պատվիրում է սիրել. «Եվ նրանից այս պատվիրանն ունենք, թե ով Աստծուն սիրում է, իր եղբորն էլ պիտի սիրի»: Երբ խոսքը վերաբերում է բարի սիրուն, Աստված միշտ հաղթում է: Անկախ նրանից, թե որքան ջանք գործադրենք, չենք կարող Աստծուն չսիրել։

Աղոթք - Սիրող Փրկի՛չ, շնորհակալ եմ, որ նախ և առաջ Դու սիրեցիր ինձ, որպեսզի ես կարողանամ սիրել ուրիշներին։ Ամեն։

 

Այն համոզումը, որ Աստված սիրում է ձեզ, ինչպե՞ս է օգնում ուրիշներին սիրելու մեջ: Ինչպե՞ս կարող եք ձեր սերը ցույց տալ ուրիշների հանդեպ:

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Գ Թագավորների 8-9  Ղուկաս 21.1-19