Եփեսացիներին 6.10-20 Երկուշաբթի | Ապրիլի 29
Ամեն ժամ աղոթե՛ք և խնդրե՛ք Հոգով. և սրա մեջ արթո՛ւն մնացեք հարատևությամբ և աղաչանքով բոլոր սրբերի համար: Եփես. 6.18
ԱՂՈԹԻ՛Ր ԵՎ ԱՐԹՈ՛ւՆ ԵՂԻՐ
Լինելով հոգևոր պատերազմի մեջ՝ Քրիստոսին հավատացողները պետք է լրջորեն վերաբերվեն աղոթքին: Այնուամենայնիվ, ֆլորիդացի մի կին պարզեց, թե որքան վտանգավոր կարող է լինել այս մեթոդի անխոհեմ օգտագործումը: Երբ նա աղոթում էր, միշտ փակում էր աչքերը: Բայց մի օր, երբ նա մեքենա էր վարում և աղոթում (փակ աչքերով), չկարողացավ արգելակել կանգառի նշանի մոտ և դուրս գալով երթևեկելի գոտուց՝ հայտնվեց մի սեփականատիրոջ տան բակում: Սեփական ուժերով այնտեղից դուրս գալու նրա բոլոր փորձերն ապարդյուն էին: Թեև նա չէր տուժել, սակայն մեղադրվում էր անզգույշ վարելու և գույքային վնաս պատճառելու համար: Այս աղոթքի մարտիկը բաց էր թողել Եփեսացիներին 6.18-ի հիմնական միտքը. «Արթու՛ն մնացեք»։
Եփեսացիս նամակի 6-րդ գլխում, որպես Աստծո ամբողջ սպառազինության մաս՝ Պողոս Առաքյալը ներառում է վերջին երկու կետերը. նախ, հոգևոր պատերազմի մեջ մենք պետք է աղոթքով ընթանանք: Սա նշանակում է աղոթել բոլոր իրավիճակներում՝ անկախ հանգամանքներից, աղոթել Հոգով՝ ապավինելով Նրա զորությանն ու առաջնորդությանը (հ. 18): Երկրորդ՝ Պողոսը մեզ հորդորում է արթուն և զգոն լինել: Հոգևոր զգոնությունը կարող է օգնել մեզ՝ պատրաստ լինելու Հիսուսի վերադարձին (Մարկոս 13.33), հաղթահարելու փորձությունները (Մարկոս 14.38) և բարեխոսելու մեր հավատակիցների համար (հ. 18):
Մինչ մենք ամեն օր հոգևոր պատերազմ ենք մղում, պայքարում չար ուժերի դեմ և Քրիստոսի լույսով ցրում խավարը, եկե՛ք մեզ համար որդեգրենք «աղոթի՛ր և արթու՛ն եղիր» սկզբունքը:
Աղոթք - Երկնավո՛ր Հայր, խնդրում եմ՝ օգնի՛ր ինձ արթուն մնալ՝ ամեն ժամանակ աղոթելով ինձ և ուրիշների համար: Ամեն։
Ինչպե՞ս կարող է «աղոթի՛ր և արթու՛ն եղիր» սկզբունքն օգնել ձեզ՝ հոգևոր պատերազմի մեջ պայքարելու համար: Ի՞նչ է նշանակում ձեզ համար հոգևոր զգոնությունը:
Աստվածաշունչը մեկ տարում | Գ Թագավորների 6-7 Ղուկաս 20.27-47