Մատթեոս 13.1-8, 18-23 Շաբաթ | Ապրիլի 27
Փշերի մեջ սերմանվածը նա է, ով լսում է խոսքը, բայց այս աշխարհի հոգսերն ու հարստության պատրանքները խեղդում են այդ խոսքը: Մատթ. 13.22
ԱՐՄԱՏԱԽԻԼ ԱՐԵ՛Ք ԱՆՀԱՆԳՍՏՈւԹՅԱՆ ՄՈԼԱԽՈՏԵՐԸ
Ցանելով մի քանի սերմ ետնաբակում գտնվող ծաղկամանի մեջ՝ սկսեցի սպասեցի արդյունքներին: Կարդալով, որ սերմերը տասը-տասնչորս օրից կծլեն, ես հաճախ ստուգում էի՝ հողը ջրելով։ Շուտով տեսա մի քանի կանաչ տերև, որոնք դուրս էին եկել հողից։ Բայց շուտով հիասթափվեցի, երբ ամուսինս ասաց, որ դա մոլախոտ է: Նա ինձ խորհուրդ տվեց արագ դուրս հանել դրանք, որպեսզի չխեղդեն այն բույսին, որ փորձում էի աճեցնել:
Հիսուսը նույնպես խոսեց մեր կյանք չարամտորեն ներխուժողներից զգուշանալու կարևորության մասին, ովքեր կարող են խանգարել մեր հոգևոր աճին։ Նա բացատրեց իր առակի մի հատվածն այսպես. Երբ սերմնացանը գցեց սերմերը, նրանցից մի քանիսը «փշերի մեջ ընկան, և փշերը բարձրացան ու դրանց խեղդեցին» (հ. 7): Փշերի մեջ սերմանվածը նա է, ով լսում է խոսքը, բայց այս աշխարհի հոգսերը խեղդում են այդ խոսքը, և այն անպտուղ է լինում (հ. 22). անհանգստությունը, անկասկած, խանգարում է մեր հոգևոր աճին: Աստվածաշունչը սերտելն ու աղոթքը մեր հավատքն ամրապնդելու հիանալի եղանակներ են, բայց ես հասկացա, որ պետք է զգուշանամ անհանգստության փշերից: Նրանք կխեղդեն իմ մեջ ներդրված բարի խոսքը՝ ստիպելով ինձ կենտրոնանալ այն բանի վրա, որը սխալ ուղղությամբ կտանի:
Աստվածաշնչում խոսվում է Հոգու պտուղների մասին՝ սեր, ուրախություն, խաղաղություն (Գաղ. 5.22): Բայց որպեսզի մենք բերենք այս պտուղը, Աստծո զորությամբ մենք պետք է հանենք կասկածի և անհանգստության ցանկացած որոմ, որը կարող է շեղել մեզ և ստիպել կենտրոնանալ Նրանից բացի այլ բանի վրա:
Աղոթք – Սիրելի՛ Հայր, խնդրում եմ հիշեցնել ինձ, որ հաճախ արմատախիլ անեմ մոլախոտերը՝ մի կողմ դնելով անհանգստությունն ու խաբուսիկ մտքերը, որպեսզի կարողանամ աճել և պտուղ տալ Քո մեջ: Ամեն։
Ինչպե՞ս է Աստված օգնում աճեցնել այն սերմերը, որոնք Նա տնկել է քո մեջ: Ինչպե՞ս արմատախիլ անենք անհանգստության որոմները:
Աստվածաշունչը մեկ տարում | Գ Թագավորների 1-2 Ղուկաս 19.28-48