Փիլիպեցիներին 4.14-20 Ուրբաթ | Ապրիլի 26
Որովհետև Թեսաղոնիկեում էլ մեկ-երկու անգամ ինձ պետք եղած բաներն ուղարկեցիք: Փիլ. 4.16
ՄԻԱՍԻՆ ԾԱՌԱՅԵԼ ՔՐԻՍՏՈՍՈւՄ
Փրկարարներն օգնեցին նավաբեկության հետևանքով Միկրոնեզիայի կղզում հայտնված երեք տղամարդու: Որպես թիմ աշխատելը մեծ անհրաժեշտություն էր, քանի որ առողջապահական ոլորտի մեծամասշտաբ ճգնաժամը նրանցից պահանջում էր սահմանափակել իրենց շփումը միմյանց հետ: Օդաչուն, ով առաջինը նկատեց նավաբեկությունից տուժածներին, ռադիոհաղորդիչով տեղեկացրեց մոտակայքում գտնվող Ավստրալիայի թագավորական նավատորմին: Նավն ուղարկեց երկու ուղղաթիռ, որոնք առաքեցին սնունդ, ջուր և բժշկական օգնություն։ Ավելի ուշ ժամանեց ԱՄՆ առափնյա անվտանգության խումբը՝ տղամարդկանց ստուգելու և ռադիոհաղորդիչ փոխանցելու համար: Ի վերջո, միկրոնեզյան պարեկային նավը նրանց հասցրեց նպատակակետին։
Մենք կարող ենք շատ բանի հասնել, եթե միասին աշխատենք։ Փիլիպպեում հավատացյալները միավորեցին ուժերը՝ աջակցելու Պողոս Առաքյալին: Լիդիան և նրա ընտանիքը նրան ընդունեցին իրենց տուն (Գործք Առ. 16.13-15): Կղեմեսը և նույնիսկ Եվոդիան և Սինտիքին (ովքեր անհաշտ էին) ուղղակիորեն առաքյալի հետ աշխատեցին բարի լուրը տարածելու համար (Փիլ. 4.2-3): Ավելի ուշ, երբ Պողոսը բանտարկվեց Հռոմում, եկեղեցին հավաքեց փաթեթի համար անհրաժեշտ պարագաները և առաքեց այն Եպափրոդիտոսի միջոցով (հ. 14-18): Ամենակարևորը, թերևս, փիլիպպեցիներն աղոթում էին նրա համար իր ծառայության ընթացքում (Փիլ. 1.19)։
Այս հնագույն եկեղեցում միասին ծառայող հավատացյալների օրինակները կարող են ոգեշնչել մեզ այսօր: Հավատակիցների հետ աղոթելն և ուրիշներին Աստծո առաջնորդությամբ և զորությամբ ծառայելը մեզ հնարավորություն է տալիս շատ ավելին իրականացնելու, քան երբևէ կարող էինք միայնակ անել: «Անհատապես մենք մեկ կաթիլ ենք, միասին՝ օվկիանոս»։
Աղոթք – Սիրելի՛ Աստված, ցու՛յց տուր ինձ՝ ինչպես միանամ նրանց, ովքեր ծառայում են Քեզ: Ամեն։
Ե՞րբ ենք լավագույնս ծառայում Քրիստոսով միաբան հավատակիցների հետ: Ո՞րն է այդ հոգևոր կապի հիմքը, որը միաբանում է բոլորիս:
Աստվածաշունչը մեկ տարում | Բ Թագավորների 23-24 Ղուկաս 19.1-27