.
2024թ., Ապրիլի 25

 

Հեսու 14.6-12                                                                                      Հինգշաբթի   |   Ապրիլի 25

 

Տերն է իմ օգնականը, և ես չպիտի վախենամ: Եբր. 13.6

 

ԱՍՏՎԱԾ  ԻՄ ՕԳՆԱԿԱՆՆ Է

 

Իմ ընկեր Ռալեյը մոտենում էր իր ութսունհինգերորդ տարեդարձին: Ավելի քան երեսունհինգ տարի առաջ նրա հետ իմ առաջին զրույցից ի վեր, նա իմ ոգեշնչման աղբյուրն էր: Երբ նա վերջերս նշեց, որ թոշակի անցնելուց հետո ավարտել է մի գիրք և սկսել է ևս մեկ այլ ծառայություն, ես հետաքրքրված էի, բայց ոչ զարմացած:

Ութսունհինգ տարեկանում աստվածաշնչյան հերոս Քաղեբը նույնպես պատրաստ չէր կանգ առնելու: Նրա հավատքն ու նվիրվածությունն Աստծուն սատարեցին նրան տասնամյակներ շարունակ անապատում և պատերազմների ընթացքում՝ պահպանելու այն ժառանգությունը, որն Աստված խոստացել էր Իսրայելին: Նա ասաց. «Այսօր ես տակավին ուժեղ եմ, ինչպես որ էի այն օրը, երբ Մովսեսն ինձ ուղարկեց։ Այն ժամանակվա ուժս ինչպես որ էր, այժմ էլ այնպես է թե՛ պատերազմելու և թե՛ դուրս գալու և մտնելու համար» (հ․ 11): Ի՞նչ միջոցներով նա կարող էր հաղթել։ Քաղեբը հայտարարեց, որ «գուցե Տերն ինձ հետ լինի, և ես կհալածեմ նրանց, ինչպես որ Տերն ասել է» (հ. 12). միայն Տիրոջ օգնությամբ:

Անկախ տարիքից, կյանքի փուլից կամ հանգամանքներից՝ Աստված կօգնի բոլոր նրանց, ովքեր ամբողջ սրտով վստահում են Իրեն: Հիսուսի՝ մեր Փրկչի միջոցով Աստված տեսանելի դարձավ: Ավետարանները հավատ են սերմանում առ Աստված այն ամենի միջոցով, ինչ մենք տեսնում ենք Քրիստոսում: Նա ցույց տվեց Աստծո հոգատարությունն ու կարեկցանքը բոլոր նրանց հանդեպ, ովքեր օգնության համար դիմեցին Նրան: Ինչպես Եբրայեցիներին ուղղված նամակի հեղինակն է խոստովանել. «Տերն է իմ օգնականը, և ես չպիտի վախենամ» (Եբր. 13.6): Երիտասարդ թե ծեր, թույլ կամ ուժեղ, կապված կամ ազատ, վազող կամ կաղ. ի՞նչն է մեզ խանգարում այսօր Նրանից օգնություն խնդրել։

Աղոթք – Ամենակարո՛ղ Աստված, օգնի՛ր ինձ Քեզ դիմելու՝ որպես օգնության աղբյուր, բոլոր հանգամանքներում: Ամեն։

 

Ո՞վ ոգեշնչեց քեզ հավատալ Աստծուն: Արդյո՞ս Աստծուն տեսնում ես որպես օգնության աղբյուր ամեն պարագայում:

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Թագավորների 21-22  Ղուկաս 18.24-43