.
2024թ., Ապրիլի 24

 

Ա Հովհաննես 5.1-5                                                                          Չորեքշաբթի   |   Ապրիլի 24

 

Որովհետև ամեն ոք, ով Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին: Ա Հովհ. 5.4

 

ՀԱՎԱՏՔՈՎ ՀԱՂԹԱՆԱԿ

 

Այսօր պատմությունը փաստում է, որ քաղաքական, ռազմական և տնտեսական ուժով կարելի է հաղթանակներ գրանցել, հողեր գրավել և կայսրություններ հիմնել: Անցյալ դարերի պատմության էջերի մեջ շատ օրինակներ կան, որ ռազմական ուժով և դիվանագիտությամբ կարելի է հաջողություններ գրանցվել և նվաճումներ կատարել: Այդ կայսրություններից կարող ենք հիշատակել մի քանիսը՝ Եգիպտական, Փյունիկյան, Բյուզանդական, Ասորական, Բաբելոնյան, Հռոմեական և այլն։ Սակայն թվարկված բոլոր կայրսությունները տարբեր պատճառներով ենթարկվել են փլուզման, և ներկայումս դրանց մասին կարդում ենք միայն պատմական գրքերում կամ հանդիպում թանգարաններում:

Պատերազմները, ցեղասպանությունները, տեղահանությունները թոհուբոհի մեջ են գցում խեղճ ժողովրդին՝ մարդկային ճգնաժամի մարտահրավերի առջև կանգնեցնելով նրանց: Անապահովությունը, անորոշությունը, ունեցածը կորցնելու ահ ու սարսափը տկարեցնում են մարդ արարածին՝ հասցնելով հուսահատության և անկարողության շեմին: Այս իրավիճակում հայտնվել է նաև հայ ազգն ինչպես Համաշխարհային պատերազմի օրերին՝ հայության ցեղասպանության հետևանքով, նաև վերջին մի քանի տարիներին՝ Արցախի ժողովրդի հանդեպ գործած անմարդկային ու մարդասպան արարքներով: Աստծո Խոսքն ասում է. «Որովհետև ամեն ոք, ով Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին» (հ․ 4): Հավատանք Իր Խոսքին և ամուր կառչաշ մնանք մեր հավատքին: Մեզ սպառնացող բոլոր մարտահրավերները մենք կարող ենք հաղթահարել և հաղթանակած դուրս գալ միմիայն հավատքով:

Աղոթք – Կյա՛նք տվող Աստված, Դու ես մեր հույսն ու ապավենը: Տու՛ր մեզ վստահություն և համոզմունք, որ աշխարհին կարող ենք հավատքով հաղթել: Ամեն։

 

Անհույս և անհնարին թվացող բաներն Աստծո համար հնարավոր են: Հաստատուն հավատքով ամեն բան հնարավոր է:

  

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Թագավորների 19-20  Ղուկաս 18.1-23