.
2024թ., Ապրիլի 23

 

Հովհաննես 16.25-33                                                                          Երեքշաբթի   |   Ապրիլի 23

 

Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք: Հովհ. 16.33

 

ՀԻՍՈւՍ՝ ՃՇՄԱՐԻՏ ԽԱՂԱՐԱՐԸ

 

1862 թվականի դեկտեմբերի 30-ին Միացյալ Նահանգներում մոլեգնեց քաղաքացիական պատերազմը։ Հյուսիսային միության և Հարավային Համադաշնության զորքերը ճամբարել էին յոթ հարյուր յարդ հեռավորության վրա՝ Թենեսիում գտնվող Սթոունզ գետի հակառակ ափերին: Կրակի մոտ տաքանալով՝ միության զինվորները իրենց ձեռքը վերցրին ջութակներն ու շրթհարմոնները և սկսեցին նվագել «Յանկի դուդլ»-ը։ Համադաշնության զինվորներն ի պատասխան առաջարկեցին «Դիքսի»-ն: Հատկանշական է, որ երկու կողմերն էլ միացան եզրափակչում՝ միահամուռ կատարելով «Home, Sweet Home»-ը: Երդվյալ թշնամիները մութ գիշերում կիսում էին երաժշտությունը՝ աներևակայելի աշխարհի շողերը: Սակայն մեղեդային զինադադարը երկար չտևեց. հաջորդ առավոտ նրանք վայր դրեցին ջութակներն ու վերցրին իրենց հրացանները, և 24645 զինվոր մահացավ։

Խաղաղություն ստեղծելու մեր մարդկային ջանքերն անխուսափելիորեն սպառվում են։ Ռազմական գործողությունները դադարում են մի վայրում, որպեսզի բռնկվեն մեկ այլ տեղ: Հարաբերությունների մեջ մեկ վեճը ներդաշնակություն է գտնում, բայց ամիսներ անց նորից ի հայտ է գալիս անախորժությունը: Սուրբ Գիրքը մեզ ասում է, որ Աստված մեր միակ հուսալի խաղաղարարն է: Հիսուսն ուղղակիորեն ասում է. «...որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք» (հ․ 33). ենք խաղաղություն ունենք Հիսուսի մեջ: Մինչ մենք մասնակցում ենք Նրա խաղաղարար առաքելությանը, Աստծո հաշտեցումն ու նորոգումն է, որ հնարավոր է դարձնում իրական խաղաղությունը:

Քրիստոսն ասում է մեզ, որ մենք չենք կարող խուսափել կոնֆլիկտից: «Աշխարհում նեղություն պիտի ունենաք»,- ասում է Հիսուսը։ Տարաձայնությունները շատ են. «բայց քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթել եմ աշխարհին» (հ. 33): Թեև մեր ջանքերը հաճախ ձախողվում են, մեր սիրառատ Աստվածը (հ. 27) խաղաղություն է բերում անհանգիստ աշխարհին։

Աղոթք – Սիրելի՛ Աստված, խնդրում եմ՝ ցու՛յց տուր ինձ խաղաղության ճանապարհը:

 

Որտե՞ղ կարող ենք հանդիպել հանուն խաղաղության աշխատող մարդկանց: Ինչո՞վ է տարբերվում Աստծո խաղաղարարությունը:

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Թագավորների 16-18  Ղուկաս 17.20-37