.
2024թ., Ապրիլի 21

 

Առակներ 20.11-17                                                                                   Կիրակի   |   Ապրիլի 21

 

Խաբեությամբ վաստակած հացը քաղցր է մարդու համար, բայց նրա բերանը հետո լցվում է խիճով: Առ. 20.17

 

ԳՈՂԱՑՎԱԾ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔԻ ԴԱՌՆՈւԹՅՈւՆԸ

 

Գերմանիայում ավազակները գողացան սառնարանային բեռնատարի կցորդը՝ լցված ավելի քան քսան տոննա շոկոլադով։ Գողացված կոնֆետի գնահատված արժեքը կազմում էր 80 հազար դոլար։ Տեղի ոստիկանությունը խնդրել էր բոլոր նրանց, ում ոչ ավանդական ուղիներով մեծ քանակությամբ շոկոլադ կառաջարկվի, անհապաղ հայտնեն այդ մասին: Անշուշտ, նրանք, ովքեր գողացել էին հսկայական քանակությամբ քաղցրավենիքը, դառը և ոչ ցանկալի հետևանքներ կկրեին, եթե ոստիկանության կողմից բացահայատվեին և պատասխանատվության ենթարկվիեն:

Առակները հաստատում են այս սկզբունքը. «Խաբեությամբ վաստակած հացը քաղցր է մարդու համար, բայց նրա բերանը հետո լցվում է խիճով» (հ․ 17): Այն, ինչ մենք ձեռք ենք բերում խարդախության կամ անօրինական միջոցներով, սկզբում կարող են քաղցր թվալ՝ զգացական և ժամանակավոր հաճույքով համեմված: Բայց համը ժամանակի ընթացքում կթուլանա, և մեր խաբեությունը մեզ կթողնի կարիքի ու դժվարության մեջ: Մեղքի, վախի և մեղքի դառը հետևանքները կարող են ի վերջո ոչնչացնել մեր կյանքն ու հեղինակությունը: «Երեխան անգամ ճանաչվում է իր վարքից՝ մաքուր կամ թե ուղիղ են նրա արարքները» (հ. 11): Թող մեր խոսքերն ու գործերը Աստծո առջև բացահայտեն մաքուր սիրտ, ոչ թե եսասիրական ցանկությունների դառնություն:

Երբ մենք գայթակղվում ենք, եկե՛ք խնդրենք Աստծուն, որ զորացնի մեզ և օգնի հավատարիմ մնալ Իրեն: Նա կարող է օգնել մեզ՝ նայել գայթակղություններին ենթարկվելու կարճաժամկետ քաղցրությունից այն կողմ և խրախուսել, որպեսզի երկար մտածենք մեր ընտրությունների երկարաժամկետ հետևանքների մասին։

Աղոթք – Սիրելի՛ Աստված, ես քո զորության կարիքն ունեմ՝ գայթակղության դեմ պայքարելու և Քեզ հավատարիմ մնալու համար:Ամեն։

 

Ե՞րբ է գայթակղությունը հանգեցրել ձեզ համար դառը հետևանքների: Ինչպե՞ս կարող ես հավատարիմ մնալ Աստծուն։

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Թագավորների 12-13  Ղուկաս 16