.
2024թ., Ապրիլի 20

 

Եբրայեցիներին 12.14-17                                                                         Շաբաթ   |   Ապրիլի 20

 

Բոլորի հետ հետամո՛ւտ եղեք խաղաղության: Եբր. 12.14

 

ԸՆՏԱՆԻՔԸ ԿԱՐԵՎՈՐ Է

 

Ես, քույրս և եղբայրս տարբեր նահանգներից եկել էինք՝ մասնակցելու մեր հորեղբոր հուղարկավորությանը և կանգ առանք՝ տեսնելու մեր իննսունամյա տատիկին։ Նա կաթվածից կորցրել էր խոսելու ունակությունը և կարող էր գործածել միայն աջ ձեռքը։ Երբ մենք կանգնած էինք նրա անկողնու շուրջը, նա ձեռքը մեկնեց և բռնեց յուրաքանչյուրիս ձեռքը, մեկը մյուսի վրա դնելով՝ իր սրտին սեղմեց: Այս անխոս ժեստով տատիկս հիշեցրեց մեր փոքր-ինչ խզված և իրարից հեռացած բարեկամական հարաբերությունների մասին։ «Ընտանեկան արժեքներ»:

Աստծո ընտանիքում՝ եկեղեցում, մենք նույնպես կարող ենք առանձին աճել։ Մենք կարող ենք թույլ տալ, որ դառնությունը մեզ բաժանի միմյանցից: Եբրայեցիներին ուղղված նամակի հեղինակը նշում է այն դառնությունը, որը բաժանեց Եսավին իր եղբորից (հ․ 16) և քաջալերում է մեզ՝ որպես եղբայրներ ու քույրեր, Աստծո ընտանիքում կառչել միմյանցից: «Բոլորի հետ հետամո՛ւտ եղեք խաղաղության և սրբության» (հ. 14): Այստեղ «հետամուտ լինել» արտահայատությունը նշանակում է նպատակաուղղված և վճռական ներդրում՝ Աստծո ընտանիքում մեր եղբայրների և քույրերի հետ խաղաղություն հաստատելու գործում: Այսպիսի ջանք ակնկալվում է յուրաքանչյուրից. ամեն մեկը թող հետամուտ լինի, ջանք թափի այդ խաղաղության համար:

Ընտանեկան արժեքներ. ինչպես մեր երկրային ընտանիքների պարագայում, այնպես էլ Աստծո հավատացյալ ընտանիքում: Կարո՞ղ ենք մենք բոլորս ջանք գործադրել միմյանց ամուր պահելու համար։

Աղոթք – Սիրելի՛ Աստված, շնորհակալ եմ՝ ինձ դեպի Քեզ ձգելու համար: Օգնի՛ր ինձ գործադրել բոլոր ջանքերը՝ քո ընտանիքի բոլոր անդամների հետ խաղաղ ապրելու համար: Ամեն։

 

Ի՞նչ է նշանակում ձեզ համար «ամեն ջանք գործադրել բոլորի հետ խաղաղ ապրելու համար» Աստծո ընտանիքում։ Կա՞ մարդ, ում հետ հաշտության կարիք ունես:

  

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Թագավորների 9-11  Ղուկաս 15.11-32