.
2024թ., Ապրիլի 19

 

Բ Մնացորդաց 20.21-26                                                                          Ուրբաթ   |   Ապրիլի 19

 

Չորրորդ օրը նրանք հավաքվեցին Բերախայի հովտում, որովհետև այնտեղ օրհնաբանեցին Տիրոջը: Բ Մնաց. 20.26

 

ՓԱՌԱԲԱՆՈւԹՅԱՆ ՀՈՎԻՏԸ

 

Բանաստեղծ Ուիլյամ Քաուփերն իր կյանքի մեծ մասն անցկացրեց՝ դեպրեսիայի դեմ պայքարելով: Ինքնասպանության փորձից հետո նրան տեղափոխեցին խնամքի կենտրոն։ Հենց այնտեղ, քրիստոնյա բժշկի շնորհիվ՝ Քաուփերի մեջ ջերմ և կենդանի հավատք ձևավորվեց Քրիստոսի հանդեպ: Դրանից անմիջապես հետո Քաուպերը հանդիպեց հովիվ և հոգևոր երգերի հեղինակ Ջոն Նյուտոնին, ով հրավիրեց նրան համագործակցել իրենց եկեղեցու համար հորգևոր երգեր գրելու գործում: Քաուփերի կողմից գրված երգերի թվում էր «Աստված շարժվում է առեղծվածային ճանապարհով» երգը, որը պարունակում է խոսքեր՝ անցյալի դառը փորձառության խառնարանից. «Ո՛վ վախեցած սրբեր, քաջացե՛ք,  այն ամպերը, որոնցից դուք այդքան սարսափում եք, լի են ողորմությամբ և օրհնություններ կթափեն ձեր գլխին»։

Ինչպես Քաուփերը, Հուդայի ժողովուրդը նույնպես անսպասելիորեն հանդիպեց Աստծո բարությանը: Երբ զորքերի մի խումբ ներխուժեց նրանց երկիրը, Հովսափատ թագավորը հավաքեց ժողովրդին աղոթելու։ Երբ Հուդայի բանակը դուրս եկավ, առաջին շարքերում գտնվող մարդիկ փառաբանում էին Աստծուն (հ. 21): Զավթիչ բանակները շրջվեցին միմյանց դեմ և կոտորեցին իրար. ոչ ոք կենդանի չմնաց: «Այն ժամանակ Հոսափատն ու նրա ժողովուրդը եկան վերցնելու նրանց ավարը»։ Այնքան ավար կար, որ հավաքելու համար երեք օր պահանջվեց (հ. 24-25):

Չորրորդ օրը հենց այն վայրը, որտեղ թշնամական զավթիչ ուժերը հավաքվել էին Աստծո ժողովրդի դեմ, կոչվեց Բերախայի հովիտ (հ. 26)՝ բառացի՝ «գովասանքի հովիտ» կամ «օրհնության»։ Ինչպիսի՜ փոփոխություն։ Աստծո շնորհը կարող է նույնիսկ մեր ամենադժվար հովիտները վերածել գովասանքի վայրերի, եթե մենք դրանք  հանձնենք Նրան։

Աղոթք – Սիրո՛ Աստված, փառաբանում էմ քեզ, քանի որ Քո սիրուց խորը հովիտ չկա։ Ամեն։

 

Աստված օրհնություններ է բերում մեր կյանքի դժվարություններից: Ինչի՞ համար կարող եք շնորհակալություն հայտնել Նրան այսօր:

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Թագավորների 6-8  Ղուկաս 15.1-10