.
2024թ., Ապրիլի 18

 

Ովսեե 11.1-4                                                                                       Հինգշաբթի   |   Ապրիլի 18

 

Նրանց համար իրենց ծնոտներից լուծը հանողի պես եղա: Ովս. 11.4

 

ԱՍՏԾՈ ՔՆՔՈւՇ ՍԵՐԸ

 

2017 թվականին հրապարակվեց մի տեսանյութ, որտեղ հայրը մխիթարում էր իր երկու ամսական որդուն, մինչ երեխան հերթական պատվաստում էր ստանում: Այն արժանացավ միջազգային լրատվամիջոցների ուշադրությանը, քանի որ արտացոլում էր հոր՝ երեխայի հանդեպ տածած իրական սերը: Այն բանից հետո, երբ բուժքույրն ավարտեց պատվաստումը, հայրը մեղմ սեղմեց որդուն իր այտին, և տղան մի քանի վայրկյանում դադարեց լաց լինել: Չկա ավելի հուսադրող բան, քան սիրող ծնողի քնքուշ հոգատարությունը:

Աստվածաշնչում կան շատ գեղեցիկ նկարագրություններ Աստծո՝ որպես սիրող ծնողի մասին, պատկերներ, որոնք ցույց են տալիս Աստծո խոր սերն Իր զավակների հանդեպ: Հին Կտակարանում Ովսեե մարգարեին հանձնարարված էր Աստծո պատգամը հասցնել Իսրայելի թագավորության բաժանման ընթացքում Հյուսիսային Թագավորությունում բնակվող իսրայելացիներին: Մարգարեն նրանց կոչ արեց վերականգնել Աստծո հետ հարաբերությունները: Ովսեեն հիշեցրեց իսրայելացիներին Աստծո սիրո մասին՝ ներկայացնելով Աստծուն որպես խոնարհ Հոր. «Երբ Իսրայելը մանուկ էր, ես սիրում էի նրան» (հ. 1) և «խոնարհվելով նրանց դեմ՝ իրենց կերակրում էի» (հ. 4):

Աստծո սիրառատ հոգատարության այս նույն հուսադրող խոստումը ճշմարիտ է նաև այսօր մեզ համար: Անկախ նրանից, թե մենք փնտրում ենք Նրա քնքուշ խնամքը՝ Նրա սերը մերժելուց հետո, կամ հրաժարվում ենք այդ խնամքից՝ մեր կյանքում առկա ցավի և տառապանքի պատճառով, Նա մեզ Իր զավակներն է անվանում (Ա Հովհ. 3.1) և Նրա մխիթարիչ բազուկները բաց են մեզ ընդունելու համար (Բ Կորնթացիս 1.3-4):

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ՝ ինձ քո զավակն անվանելու և քնքուշ հոգատարություն ցուցաբերելու համար, երբ վազում եմ Քեզ մոտ: Ամեն։

 

Ինչպե՞ս եք զգացել Աստծո սերը՝ որպես հոգատար Հայր: Ի՞նչ խնդիրներ կան, որ այսօր կարող եք բերել Նրա առաջ:

 

 

 

 

Աստվածաշունչը  մեկ տարում      |      Բ Թագավորների 3-5  Ղուկաս 14.25-35