.
2024թ., Ապրիլի 17

 

Առակներ 14.8-12                                                                             Չորեքշաբթի   |   Ապրիլի 17

 

Կա ճանապարհ, որն ուղիղ է թվում մարդու առաջ, բայց նրա վերջը մահվան ճանապարհներն են: Առ. 14.12

 

ԸՆՏՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ

 

Հովիվ Դամիանի օրակարգում ներառված էր այցելել տարբեր հիվանդանոցներում մահվան եզրին գտնվող երկու մարդկանց, ովքեր ընտրել էին կյանքի երկու տարբեր ճանապարհներ: Մի հիվանդանոցում գտնվում էր մի կին, ով սիրված էր իր ընտանիքի կողմից։ Նրա անձնուրաց համայքային ծառայութնունը շատերի ուշադրությունն էր գրավել։ Եվ այժմ նրա շուրջ համախմբվել էին Քրիստոսով հավատակից ընկերները. երկրպագությամբ, աղոթքով և հույսով էր լցված կնոջ հիվանդասենյակը: Մյուս հիվանդանոցում մահանում էր հովիվ Դամիանի ազգականը, ով նաև եկեղեցու անդամ էր։ Նրա կարծրացած սիրտը ծանր կյանքի էր հանգեցրել, իսկ նրա խեղճ ընտանիքը կրում էր նրա վատ որոշումների և սխալ արարքների հետևանքները: Երկու մթնոլորտի տարբերություններն արտացոլում էին յուրաքանչյուրի ապրածի հակադրությունները:

Նրանք, ովքեր չեն մտածում, թե ինչ ճանապարհով են քայլում կյանքում, հաճախ հայտնվում են անհարմար, անցանկալի և ամայի վայրերում՝ միայնության մեջ: Առակաց 14.12-ում նշվում է, որ «Կա ճանապարհ, որն ուղիղ է թվում մարդու առաջ, բայց նրա վերջը մահվան ճանապարհներն են»։ Երիտասարդ թե ծեր, հիվանդ թե առողջ, հարուստ թե աղքատ, դեռ ուշ չէ վերանայել քո ուղին։ Ո՞ւր կտանի այն: Արդյո՞ք դա փառաբանում է Աստծուն: Դա օգնո՞ւմ է, թե՞ խանգարում ուրիշներին: Արդյո՞ք սա է լավագույն ճանապարհը Քրիստոսին հավատացողի համար:

Ընտրությունը կարևոր է: Եվ Երկնային Հայրը կօգնի մեզ ճիշտ ընտրություն կատարել, երբ դիմենք Նրան Իր Որդու՝ Հիսուսի միջոցով, ով ասաց. «Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ» (Մատթեոս 11.28):

Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, Դու ես կյանքի աղբյուրը: Խնդրում եմ, տու՛ր ինձ քաջություն և ուժ՝ կյանքս Քեզ ընծայելու և անելու այն, ինչ կփառավորի քեզ: Ամեն։

 

Ինչ ձեր կյանքի որ՞ ուղին վերանայման կամ շտկման կարիք ունի: Ի՞նչն է խոչընդոտում՝ Աստծուց օգնություն և քաջություն խնդրելու համար:

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Թագավորների 1-2  Ղուկաս 14.1-24