Եփեսացիներին 4.1-7, 11-16 Երեքշաբթի | Ապրիլի 16
Արդ աղաչում եմ ձեզ…, որ այնպես ընթանաք, ինչպես վայել է այն կոչմանը, որի մեջ կանչվել եք: Եփես. 4.1
ՊԱՏՐԱՍՏ՝ ԳՈՐԾԵԼՈւ ԱՍՏԾՈ ՀԱՄԱՐ
«Թաքնված կերպարներ» գիրքը պատմում է Ջոն Գլենի՝ դեպի տիեզերք թռիչքին նախապատրաստվելու մասին։ Համակարգիչները նոր հայտնագործություն էին 1962 թվականին, որ ենթակա էին անսարքությունների: Գլենը չէր վստահում դրանց և անհանգստանում էր մեկնարկի հաշվարկների համար։ Նա գիտեր, որ ետևի սենյակում գտնվող մի խելացի կին կարող էր հաշվարկել այդ թվերը: Նա վստահում էր նրան։ «Եթե նա ասի, որ թվերը չշգրիտ են, - ասաց Գլենը, - ես պատրաստ եմ սկսել»:
Քեթրին Ջոնսոնն ուսուցչուհի և երեք երեխաների մայր էր։ Նա սիրում էր Հիսուսին և ծառայում էր իր եկեղեցուն: Աստված օրհնել էր Քեթրինին հրաշալի մտքերով: NASA-ն 1950-ականների վերջին նրան ներգրավեց տիեզերական ծրագրի մեջ՝ օգնելու նպատակով: Նա Գլենի «խելացի կինն» էր՝ «մարդկային համակարգիչներից» մեկը, որին նրանք այդ ժամանակ վարձել էին։
Մենք կարող ենք կոչված չլինել փայլուն մաթեմատիկոսներ լինելու, բայց Աստված մեզ կանչում է այլ բաների համար. մենք պետք է «ապրենք կյանքով, որ վայել է մեր կոչմանը», որի մեջ կանչվել ենք (հ. 1): Մենք մեկ մարմնի մի մասն ենք, որի մեջ յուրաքանչյուր անդամ իր գործն ունի անելու (հ. 16):
Քեթրին Ջոնսոնի հաշվարկները հաստատեցին ընթացքի հետագիծը։ Գլենին ուղեծիր դուրս բերելը նման էր ցլի աչքին հարվածելուն: Բայց սա Քեթրինի կոչումներից միայն մեկն էր: Հիշեք, որ նա կանչված էր նաև մայր լինելու, ուսուցիչ և եկեղեցու ծառայող: Մենք կարող ենք ինքներս մեզ հարցնել, թե Աստված ինչի՞ համար է կանչել մեզ՝ մեծ թե փոքր: «Պատրա՞ստ ենք գնալու»՝ գործադրելով Նրա տված շնորհի պարգևները, ապրելով «մեր կոչմանը վայել կյանքով» (հ. 1):
Աղոթք֊ -Սիրելի՛ Աստված, խնդրում եմ՝ օգնի՛ր ինձ ընդունելու այն, ինչ Դու տվել ես ինձ, և ապրել Քո կոչմանն արժանի կյանքով։ Ամեն։
Ի՞նչ կոչման համար է Աստված ձեզ կանչել: Ի՞նչ շնորհքներ ունես՝ որպես Աստծո պարգև:
Աստվածաշունչը մեկ տարում | Ա Թագավորների 30-31 Ղուկաս 13.23-35