.
2024թ., Ապրիլի 14

 

Մատթեոս 6.25-34                                                                                   Կիրակի   |   Ապրիլի 14

 

Դուք նախ Աստծու արքայությունն ու նրա արդարությո՛ւնը փնտրեք: Մատթ. 6.33

 

ԱՍՏՎԱԾ ԳԻՏԻ ՄԵՐ ԿԱՐԻՔՆԵՐԸ

 

Մանիլայում հասարակական տրանսպորտի վարորդ Լանդոն սուրճ էր խմում ճամփեզրի կրպակում: Ամենօրյա ուղևորները կրկին վերադառնում էին Covid-19-ի արգելափակումից հետո: «Իսկ այսօրվա սպորտային իրադարձությունը նշանակում է ավելի շատ ուղևորներ, - մտածեց նա: -Ես կվերադարձնեմ կորցրած եկամուտս, վերջապես կարող եմ այլևս չանհանգստանալ»:

Նա պատրաստվում էր շարժվել, երբ մոտակայքում գտնվող նստարանին նկատեց Ռոնիին։ Դռնապանը անհանգիստ տեսք ուներ, կարծես խոսելու կարիք ուներ։ «Բայց յուրաքանչյուր րոպեն կարևոր է,- մտածեց Լանդոն։ -Որքան շատ ուղևորներ, այնքան ավելի շատ եկամուտ: Ես չեմ կարող հապաղել»: Բայց նա զգաց, որ Աստված ցանկանում է, որ ինքը մոտենա Ռոննիին, և այդպես էլ վարվեց:

Հիսուսը հասկանում էր, թե որքան դժվար է չանհանգստանալը (հ․ 25-27), ուստի Նա վստահեցնում է մեզ, որ մեր երկնային Հայրը հստակ գիտի, թե ինչի կարիք ունենք (հ. 32): Մեզ հիշեցվում է, որ մենք չպետք է անհանգստանանք, այլ վստահենք Նրան ու նվիրվենք այն գործին, ինչ Նա ցանկանում է, որ անենք (հ. 31-33): Ընդունելով և հնազանդվելով Նրա նպատակներին՝ մենք կարող ենք վստահ լինել, որ մեր Հայրը, ով հագցնում է դաշտի խոտին, «որ այսօր կա, բայց վաղը հնոցն է գցվում», կապահովի նաև մեզ՝ ըստ Իր կամքի, ճիշտ այնպես, ինչպես ապահովում է ամբողջ ստեղծագործությունը (հ. 30):

Ռոնիի հետ Լանդոյի զրույցից հետո դռնապանն ի վերջո աղոթեց՝ Քրիստոսի հետևորդը դառնալու համար: «Եվ Աստված նաև բավականաչափ ուղևորներ ապահովեց այդ օրը, - կիսվել է Լանդոն: -Նա հիշեցրեց ինձ, որ իմ կարիքները Նրա հոգսն են, իսկ ինձնից հասանելիքը՝ պարզապես հետևել Իրեն»:

Աղոթք – Սիրելի՛ Աստված, ես անհանգստանալու կարիք չունեմ, որովհետև դու խոստացել ես հոգ տանել իմ մասին և ապահովել ինձ: Ամեն։

 

Հաճախ անհանգստությունները ծանրանում են մեր սրտին: Կարևոր է քայլ անել և դրանք հանձնել Աստծուն:

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Ա Թագավորների 25-26   Ղուկաս 12.32-59