.
2024թ., Ապրիլի 12

 

Գործք Առաքելոց 21.27-32, 37; 22.1-2                                                   Ուրբաթ   |   Ապրիլի 12

 

Հաջորդ գիշեր Տերը կանգնեց նրա մոտ ու ասաց. «Քաջալերվի՛ր, Պողո՛ս, որովհետև ինչպես ինձ համար Երուսաղեմում վկայեցիր, այնպես էլ Հռոմում պետք է վկայես: Գործք 23.11

 

ԱՍՏԾՈ ԽԱՂԱՂՈւԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՆԵՐԸ

 

Նորան մասնակցում էր խաղաղ ցույցին, քանի որ խիստ մտահոգ էր արդարության հարցում։ Ինչպես և նախատեսված էր, ցույցն անցավ լռության մեջ։ Ցուցարարները կատարյալ լռությամբ շրջում էին քաղաքի կենտրոնով։

Հետո երկու ավտոբուս եկավ։ Սադրիչները եկել էին այլ քաղաքից։ Շուտով խռովություն սկսվեց։ Նորան հեռացավ սիրտը կոտրված։ Կարծես նրանց բարի մտադրություններն անպտուղ էին։

Երբ Պողոս առաքյալը այցելեց Երուսաղեմի տաճար, մարդիկ, ովքեր հակառակվում էին Պողոսին, տեսան նրան այնտեղ: Նրանք «ասիացի հրեաներ» էին (հ․ 27) և Հիսուսին համարում էին սպառնալիք իրենց ապրելակերպի համար: Պողոսի մասին ստեր ու բամբասանքներ բղավելով՝ նրանք արագ անախորժություններ առաջացրին (հ. 28-29): Ամբոխը Պողոսին դուրս հանեց տաճարից և ծեծի ենթարկեց։ Զինվորները վազելով եկան։

Իր ձերբակալության ժամանակ Պողոսը հարցրեց հռոմեացի հազարապետին, թե արդյոք նա կարող է դիմել ժողովրդին (հ. 37-38): Երբ թույլտվությունը տրվեց, նա խոսեց ժողովրդի հետ նրանց լեզվով ՝ այդ կերպ զարմացնելով և գրավելով նրանց ուշադրությունը (հ. 40): Ահա թե ինչպես Պողոսը խռովությունը վերածեց հնարավորության՝ կիսվելով մահացած կրոնից փրկված լինելու մասին իր պատմությամբ (հ․ 2-21):

Ոմանք սիրում են բռնությունն ու պառակտումը։ Մի՛ հանձնվիր. նրանք չեն հաղթի: Աստված փնտրում է խիզախ հավատացյալների՝ տարածելու Իր լույսն ու խաղաղությունը մեր հուսահատ աշխարհում: Այն, ինչ ճգնաժամ է թվում, կարող է ձեզ համար առիթ հանդիսանալ ինչ-որ մեկին Աստծո սերը ցույց տալու համար։

Աղոթք - Սիրելի՛ Հայր, սիրտս ցավում է մեր կոտրված աշխարհի համար: Օգնի՛ր ինձ գիտակցելու, որ Քո Հոգու ներկայությունը շատ ավելի մեծ է, քան աշխարհի կողմից ցանկացած հարձակում: Ամեն:

 

Ե՞րբ եք հայտնվել ճգնաժամի մեջ, որն անհասկանալի է եղել ձեզ համար: Ի՞նչ եք կարծում, Սուրբ Հոգին ինչպե՞ս կարող է օգնել ձեզ իմաստությամբ հասկանալու, թե ինչ կարող եք անել այդ պահին:

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Ա Թագավորների 19-21   Ղուկաս 11.29-54