.
Ավետարանչության եվ աղոթքի ծառայություններ

2017թ.-ի հոկտեմբերի 18-26-ը Հայաստանում եւ Արցախում, ավետարանչության եւ աղոթքի ծառայություններ իրականացրեց Ֆրանսիայի Հայ Ավետարանական Եկեղեցիների միության նախագահ, Մարսելի ՀԱԵ հովիվ՝ Վեր. Հակոբ Չոխանջյանը: Վերապատվելին 9 օրում եղավ ՀԱԵ 12  եկեղեցիներում, հասանելի դառնալով Հայաստանի եւ Արցախի ՀԱԵ բոլոր համայքներին, երբեմն մեկ օրվա ընթացքում ծառայություն կատարելով երկու տարբեր քաղաքների եկեղեցիներում, կամ  մեկտեղելով տարբեր քաղաքներից ժամանած հավատացյալներին: Ավետարանչական ժողովներին մասնակցեցին մոտ 850 ՀԱԵ անդամներ և այցելուներ։ Բոլոր եկեղեցիներում պատգամները, որոնց ընդհանուր խորագիրն էր "Հիսուսը դեռ փրկում է", ունեին ավետարանչության, հոգևոր աճի և քաջալերական բնույթ։ Գրեթե ամենուր եղան նորադարձներ, որոնք ընդունեցին Հիսուսին  որպես անձնական Տեր և Փրկիչ: Շատերն էլ Վեր․ Չոխանջյանի հրավերով, հոգևոր նորոգության աղոթք արեցին, իսկ ոմանց համար էլ վերապատվելին աղոթեց  հիվանդություններից բժշկվելու և որոշ կախվածություններից ազատագրվելու  համար։ 

Նախորդ
...
X