Սաղմոս 65.8-13 Հինգշաբթի | Ապրիլի 11
Արոտները լցված են ոչխարներով, և հովիտները ծածկված են ցորենով. նրանք ցնծությամբ աղաղակում են և երգում: Սաղմ. 65.13
ԵՐԳՈՂ ՄԱՐԳԱԳԵՏԻՆՆԵՐ
Ես հաճախ սիրալիր կատակում եմ սկեսուրիս հետ իր շների հետ խոսելու նրա ունակության համար: Նա միշտ սիրառատ հասկացողությամբ է արձագանքում նրանց հաչոցներին: Միգուցե հիմա նա և շների տերերը ամենուր կլսեն նաև իրենց շուն ընկերների ծիծաղը: Գիտնականները պարզել են, որ շատ կենդանիներ, այդ թվում՝ շները, կովերը, աղվեսները, փոկերը և թութակները, ունեն «ձայնային խաղի ազդանշաններ», որն այլ կերպ հայտնի է որպես ծիծաղ։ Այս ուղեկցող հնչյունների բացահայտումն օգնում է տարբերել կենդանու խաղային վարքագիծը, որը հակառակ պարագայում մարդ-դիտորդը կարող է ընկալել որպես կռիվ:
Այն փաստը, որ կենդանիներն արտահայտում են ծիծաղ և ուրախությունը, մեզ տալիս է զարմանալի պատկերացում այն մասին, որ ոչ միայն մարդը, այլ նաև ողջ արարչագործությունն Աստծուն փառաբանելու իր յուրօրինակ ձևերն ունի: Երբ Դավիթ թագավորը զննում էր իր շրջակայքը, նրան թվում էր, որ «բլուրները ցնծություն էին հագել», իսկ արոտներն ու հովիտները «ցնծությամբ աղաղակում էին» (հ․ 12-13): Դավիթը հասկացավ, որ Աստված հոգ է տանում երկրի մասին և օրհնել է այն՝ ապահովելով գեղեցկությամբ և սնունդով։
Թեև մեզ շրջապատող միջավայրը բառացիորեն չի «երգում», բայց այն վկայում է Իր ստեղծագործության մեջ Աստծո ակտիվ աշխատանքի մասին, և, իր հերթին, հրավիրում է մեզ՝ փառաբանելու Նրան մեր ձայներով: Թող որ մենք, որպես «ամբողջ երկրի» մի մասնիկ, «լցվենք ակնածանքով Նրա հրաշալիքների» հանդեպ և պատասխանենք Նրան «ուրախության ձայներով» (հ. 8): Մենք կարող ենք վստահ լինել, որ Նա կլսի և կհասկանա դրանք:
Աղոթք - Փառք Քեզ, Աստվա՛ծ, ստեղծագործության մեջ Քո շարունակական աշխատանքի համար: Ամեն։
Ինչպե՞ս է ձեզ շրջապատող միջավայրը խրախուսում փառաբանել Աստծուն: Ուրիշ որտե՞ղ եք տեսել Նրա ձեռքի գործը:
Աստվածաշունչը մեկ տարում | Ա Թագավորների 17-18 Ղուկաս 11.1-28